Monday, 13 07 2026
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների

Համատարած խուզարկություններ Գորիսում

Ինչպես տեղեկացրել էինք, Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն, գործարար Տիգրան Կարապետյանին կանչել էին ոստիկանության Գորիսի բաժին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցների հետ կապված։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը նշեց, որ ոստիկանություն կանչելուց անմիջապես հետո եկել են իրենց տուն՝ խուզարկության: «Անօրինական ոչ մի բան չի հայտնաբերվել։ Այս պահի դրությամբ դեռ որ չեն կանչել ոստիկանություն»,- ասաց նա։

Տիգրան Կարապետյանը նշեց, որ մի շարք մարդկանց տներում եղել են խուզարկություններ, այդ թվում՝ Բուդաղյանների տանը։

«Կան որոշ մարդիկ, ովքեր շահագրգռված են անընդհատ ուղղությունը մեր ուղղությամբ տեղափոխելու համար։ Կարծում եմ՝ եթե իսկապես շահագրգռված են բացահայտմամբ, ապա պետք է չխանգարեն իրավապահներին, նրանք կհայտնաբերեն»,- ասաց նա։

Հարցին՝ կարծում եք՝ մայիսի 2-ին տեղի ունեցածը կբացահայտե՞ն իրավապահները, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Մեր բոլորի պահանջը դա է։ Եվ քանի որ փորձում են մեզ հետ կապել վերջին իրադարձությունը, բոլորս շահագրգռված ենք, որպեսզի կատարվի ճիշտ քննություն, և թե՛ մայիսի 2-ի, թե մայիսի 20-ի բոլոր մեղավորները բացահայտվեն ու պատժվեն»։

Սուրեն Խաչատրյանի ընտանիքին արդյոք մեկ անգամ պատասխանատվության կենթարկե՞ն: Տիգրան Կարապետյանը վստահ նշեց, որ այս անգամ, անկախ անունից, պաշտոնից, փողի չափից, բոլոր մեղավորները պատժվելու են: «Այս անգամ ես վստահ եմ և ներքին համոզմունք ունեմ»,- հավելեց նա։

Իր մոտ ընկեր Հարություն Զաքարյանը, ում աչքը օրերս վիրահատեցին ՌԴ-ում, պատրաստվում է երկրորդ վիրահատությանը: «Չենք ուզում շտապել, բայց այն վտանգը, որ հնարավոր է՝ աչքը հեռացնեն, այլևս չկա: Հիմա սպասվում է երկրորդ վիրահատությունը, իսկ երկրորդը կախված է դինամիկայից. հիմա հետվիրահատական բուժման պրոցեսն է»,- ասաց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում