Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ-ում մարդու ցանկությունները գուշակող ձեռքի պրոթեզ են ստեղծել

Նեյրոֆիզիոլոգների և կիբեռինժեներների թիմը ձեռքի յուրահատուկ պրոթեզ է մշակել, որը միանում է ուղեղում ցանկությունների կենտրոնին և գուշակում է մարդու մտքերը: Թիմը հաջողությամբ ստուգել է դրա աշխատանքը ամբողջովին կաթվածահար մարդու վրա, հայտնում է RIA Novosti-ն:

«Երբ դուք շարժում եք ձեռքը, չեք մտածում, թե որ մկաններն է պետք «միացնել», և ինչպես իրականացնել գործողությունը, չեք մտածում այն մասին, որ պետք է բարձրացնել ձեռքը, մեկնել այն, մոտեցնել բաժակին, բռնել այն և այլն: Դրա փոխարեն՝ ձեր գլխում պարզ ցանկություն է հայտնվում՝ ես ուզում եմ ձեռքս վերցնել այդ ջրով բաժակը: Մեր փորձերում մենք կարողացել ենք վերծանել այդ ցանկությունները»,- ասում է Ռիչարդ Անդերսենը Փասադենայում Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից:

Գիտնականները կարողացել են համակարգչին սովորեցնել գուշակել մարդու ցանկություններն ու մտադրությունները՝ հետևելով ուղեղի հատուկ մասի՝ այսպես կոչված հետևի գագաթային կեղևի աշխատանքին, որը պատասխանատու է ֆիզիկական շարժումների հետ կապված մտադրությունների իրականացման համար:

Գիտնականները բացատրում են, որ ուղեղի այդ մասը յուրատեսակ «հրամանների կենտրոնի» դեր է խաղում, որը վերլուծում է արտաքին միջավայրի մասին ազդանշանները, որոնք այն ստանում է լսողության, տեսողության և հոտառության կենտրոններից: Այն այդ տեղեկությունն օգտագործում է իր առջև դրված առաջադրանքի կատարման համար և հրամանների խմբի ձևավորման «ծրագրի» մշակման համար, որոնք նա ուղարկում է իր «ենթականերին»՝ շարժման կենտրոն և ուղեղի այլ մասեր:

Գիտնականները ենթադրել են, որ հետևի գագաթային կեղևի ակտիվությանը երկար հետևելը կարող է համակարգչին և դրան միացված կիբեռվերջույթին սովորեցնել ճանաչել մարդու ցանկությունները և կատարել դրանք՝ օգտագործելով հրամանների ոչ կենսաբանական, այլ ավանդական կիբեռնետիկ խմբեր:

Այդ գաղափարով առաջնորդվելով՝ գիտնականները դիմել են 34-ամյա ամերիկացի Էրիկ Սորտոյի օգնությանը, որն ամբողջովին կաթվածահար է եղել ավելի քան 10 տարի առաջ: Գիտնականները միկրոչիպ և մի քանի հարյուր էլեկտրոդների հավաքածու են ներդրել նրա հետին գագաթային կեղեևում և մի քանի շաբաթ հետևել են կեղևի այդ մասի ակտիվությանը:

Որոշ ժամանակ հետո գիտնականներին հաջողվել է այդ ուսումնասիրությունների հիման վրա հատուկ ծրագիր ստեղծել, որը վերլուծել է հետին գագաթային կեղևում ակտիվության «նկարը» և փորձել է գուշակել հաշմանդամի մտքերը:

Գիտնականների խոսքով՝ անցած օրերի և շաբաթների ընթացքում Սորտոն սովորել է ոչ միայն ձեռքը շարժել ցանկացած ուղղությամբ, այլև նրան ստիպել մի շարք բարդ գործողություններ անել՝ ձեռքը վերցնել գարեջրով շիշն ու այն մոտեցնել բերանին, սեղմել զրուցակցի ձեռքը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում