Tuesday, 14 07 2026
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան

Միջկուսակցական քննարկմանը Հիմնադիր խորհրդարանն անտեսել էր «Ժառանգությանը»

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ը հանրային քննարկում էր կազմակերպել ընդդիմադիր ուժերի հետ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը թեմայով։ «Ժառանգություն» կուսակցությունից որևէ ներկայացուցիչ  չկար, քանի որ  «Ժառանգություն» կուսակցությունը որևէ հրավեր չի ստացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝  հավելելով, որ եթե հրավեր լիներ` կուսակցությունում կքննարկեին պատշաճ ձևով:

Հարցին՝  հնարավո՞ր է, արդյոք երկրում իրավիճակ փոխել նրանց միջոցով, Արմեն Մարտիրոսյանը նշեց.«Թե ես, թե «Ժառանգությունը» ոչ մեկ անգամ ենք բարձրաձայնել, որ Հայաստանում որևէ մեկը միայնակ իշխանափոխություն չի կարող իրականացնել, իրավիճակի արմատական փոփոխություն չի կարող իրականացնել: Եթե կլինի նման քաղաքական ուժ և ես կսխալվեմ, միայն ուրախ կլինեմ իմ այդ գնահատականի մեջ: Բայց, ցավոք սրտի, ես մինչև հիմա իմ գնահատականներում չեմ սխալվել։Մենք միշտ համագործակցության կողմնակից ենք եղել»:

Նրա դիտարկմամբ՝  «Ժառանգությունը» և ՀԽ-ն  տարբեր մոտեցումներ ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությամբ, «Ժառանգությունը»  դեպի եվրոպական ուղղության ինտեգրման կողմնակից է,  բայց նաև խիստ կարևորում են Իրանի հետ համագործակցությունը: «Մենք  շատ ենք կարևորում Հայաստանի համագործակցությունը Չինաստանի հետ, մեր կուսակցության արտաքին վեկտորում դա ևս  նշված է, և մեր մոտեցումները մի փոքր այլ են, մենք Ռուսաստանի հետ համագործակցությանն էլ դեմ չենք, պարզապես մենք ասում ենք, որ այդ համագործակցությունը պետք է լինի շահերի վրա հիմնված և հորիզոնական, և ոչ այնպես, ինչպես հիմա է`ինքնիշխանությունից զրկված կարգավիճակով,  ուստի տարբերություններ որոշակիորեն կան  արտաքին քաղաքական հարցերում, բայց ես կարծում եմ`  Հայաստանի ներքին հարցերն է անհրաժեշտ լուծել առաջին հերթին, որին  կածանցվեն արտաքին հարցերը. առանց ներքին ուժեղ քաղաքականության արտաքին ուժեղ քաղաքականություն չի կարող լինել»։

«Ժառանգություն» կուսակցության մեկ այլ անդամ՝ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հիմնադիր խորհրդարանի բոլոր անդամների նկատմամբ ունի հատուկ ջերմ վերաբերմունք, իրենց նպատակներին,  իրենց ձգտումներին լիովին հավատում է, կիսում է բողոքի ու ընդվզման պահերը,  բայց չի կարողանում  հասկանալ նրանց տրամաբանությունը: Այն է՝  ՀԽ-ն հայտարարում է, որ չեն համագործակցելու քաղաքական կուսակցությունների հետ, որ քաղաքական կուսակցությունները բոլորը վատն են և նրանք ոչինչ չեն կարող փոխել մեր երկրում: Մինչդեռ, ըստ Անահիտ Բախշյանի, երեխայի համար էլ է հասկանալի, որ առանց քաղաքական կուսակցությունների որևէ երկրում իշխանություն չի ձևավորվում և ինչ-որ բան չի փոխվում:

Իսկ այն, որ ՀԽ-ն և «Ժառանգությունը» արտաքին քաղաքականության մեջ ունեն տարաձայնություններ, Անահիտ Բախշյանը սա խնդիր չի համարում, քանի որ «Ժառանգության» սկզբունքն է` կարելի է համագործակցել ցանկացած ուժի հետ ի շահ մեր պետության` թե’ Ռուսաստանի հետ, թե’ Ամերիկայի, թե’ եվրոպական երկրների հետ հավասար հարաբերություններ կառուցելով: Իսկ եթե Հիմնադիր խորհրդարանը բացառում է համագործակցության բոլոր եզրերը, դա ընդհանրապես հասկանալի չէ. ինչպե՞ս կարող է պետությունը գոյատևել  առանց համագործակցելու  այլ երկրների հետ:

Անահիտ Բախշյանն էլ այն կարծիքին է, որ Հիմնադիր խորհրդարանը միայնակ ոչինչ չի կարողանալու անել, և չի էլ ուզում համագործակցել այլ ուժերի հետ:

«Եթե մարդիկ ասում են՝ չենք ճանաչում որևէ քաղաքական կազմակերպություն, որը կուսակցություն է կոչվում, դրանից հետո ես տեսնում եմ, որ համագործակցություն չի կարող լինել: Սա իմ անձնական կարծիքն է», -հավելեց Անահիտ Բախշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում