Արքայազն Չարլզը դարձել է Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի առաջին անդամը, ով հանդիպել է իռլանդացի ազգայնականների առաջնորդ Ջերի Ադամսի հետ, հաղորդում է BBC-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել արքայազնի` Իռլանդիայի Հոլուեյ քաղաքի համալսարան այցի ժամանակ:
Արքայազն Չարլզը և Ադամսը միմյանց ձեռք են սեղմել և հետագա հաշտության հույս հայտնել:
«Ես ոչ մի սպասելիք չունեմ, բացի այն հույսից, որ այդ հանդիպումը խորհրդանշական ու գործնական քայլ կդառնա և կազդի ընդհանուր գործընթացի վրա»,- ասել է Ադամսը:







































