XVI դարի բուսաբանության գրքում հայտնաբերվել է Ուիլյամ Շեքսպիրի՝ ըստ ամենայնի, կյանքի օրոք ստեղծված դիմանկարը: Այդ բացահայտման հեղինակը բրիտանացի բուսաբան և պատմաբան Մարկ Գրիֆիթսն է՝ հայտնում է Country Life ամսագիրը:
Գիտնականի խոսքով՝ ինքը «հանճարեղ կոդ» է գաղտնազերծել և հայտնաբերել պոետի գրքի պատճեններից մեկում: Հաղորդվում է, որ Գրիֆիթսն ուսումնասիրել է բուսաբանության պիոներ Ջոն Ջերարդի կյանքը և «Բույսերի բուսական կամ ընդհանուր պատմությունը» նրա աշխատությունը: 1598թ. հրատարակված գրքի 1400-րդ էջում 4 կերպար է պատկերված: Ապակոդավորելով գույների խորհրդանիշներն ու հերալդիկական խորհրդանշանները՝ գիտնականը դրանցից մեկում ճանաչել է պոետին:
Առայժմ այդ բացահայտումը չի հաստատվել գիտական շրջանակում:







































