Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Ինչպես է դիմանում Սամվել Բալասանյանը առանց որևէ կուսակցության

   Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մոտ երկու ամիս է, ինչ լքել է ԲՀԿ-ն, առանց կուսակցական պատկանելության է, ինչը շատ տարօրինակ է, քանի որ Բալասանյանի անցումը այս կուսակցությունից այն կուսակցություն շատ սահուն ու աննկատ էր լինում: Ի՞նչն է պատճառը, որ իշխանության հետ ջերմ հարաբերությունների մեջ մշտապես գտնվող Բալասանյանը մինչև հիմա գոնե ՀՀԿ չի անդամագրվել: Առաջարկ չկա՞, թե ցանկություն չունի: Պատճառների մասին խոսել է «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Բացի քաղաքական պասիվությունից, Բալասանյանին հարցրինք իր ախոյանի՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «կոնստրուկտիվ» դժգոհությունների մասին:

-Անցած շաբաթ «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Ձեզանից դժգոհեց, փաստարկեց, որ Դուք խոչընդոտում եք քաղաքում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, շինթույլտվություններ չեք տալիս, ի՞նչն է պատճառը:

-Չեմ ուզում պատասխանեմ էդ հարցին, բայց մեր դռները բաց է, մենք աջակցում ենք բոլորին, ես նույնիսկ ասացի՝ մեկ դրամով մեկ հեկտար հող ենք տալիս, եթե անհրաժեշտ է, միայն թե աշխատատեղեր ստեղծեն, իսկ ես, գիտեք, բիզնեսի հետ կապված շատ աշխատատեղեր ենք ստեղծում, ոչ թե ես, իմ ընտանիքը, իմ որդիները, այնպես որ` որևէ խնդիր չկա, բաց է, ազատ է, կարող ենք օգնել աջակցել, միայն թե կարողանան աշխատատեղեր ստեղծել, որևէ մի խնդիր չկա:

– Հնարավո՞ր է, Ղուկասյանըհ դիմել է` մերժել եք, այդ պատճառով է ասում:

– Ճիշտն ասած, որևէ մեկը, որ ինձ դիմի, ես կաջակցեմ, դա իմ քաղաքացին է…

-Դիմե՞լ է Վարդան Ղուկասյանը երբևէ շինթույլտվության համար:

– Չեմ հիշում էդպիսի բան:

– Տևական ժամանակ է` դուրս եք եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և որևէ կուսակցության դեռ չեք անդամագրվել, առաջարկ չկա՞:

– Ես ասել եմ՝ իմ կառույցը ապաքաղաքականացված կառույց է, և ես կարող եմ բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել, որպեսզի մեր քաղաքին տանք հատուկ կարգավիճակ: Սա շատ կարևոր է, այսօր տեսաք՝ կոլեգիայի նիստի ժամանակ ես այդ հարցը բարձրացրեցի, և Աժ պատգամավորները ոնց որ համաձայնեցին:

-Դուք այլեւս չե՞ք ուզում անդամագրվել որևէ կուսակցության, թե՞ առաջարկ չկա:

-Ոչ մի դեպքում, էս պահին ինձ պետք չի , որովհետև ինձ պետք է քաղաքը, ինձ պետք է Գյումրին ու դրա հետ կապված պրոբլեմների լուծումը, ավելի շատ էս քաղաքականությունն է ինձ հետաքրքրում, քան ինչ-որ կուսակցության մեջ մտնել, այլ քաղաքականություն:

– Ասում եք՝ ապաքաղաքական կառույց է քաղաքապետարանը, այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ից ավելի շուտ դուրս չէիք գալիս:

– Ես իմ հայտարարության մեջ ասեցի, երբ որ պարոն Ծառուկյանը դուրս եկավ, ես նույնպես դուրս եկա….

-Այսինքն`   որևէ անհատի համար եք անդամագրվո՞ւմ կուսակցություն, ոչ թե …

-Ճիշտն ասած, Ծառուկյանին շատ հարգելով, համագործակցության եզրեր գտնելով, մենք կարողացանք, այո, շատ կարևոր աջակցություն ունենալ մեր հասարակությանը հանձինս Գյումրիի հետ կապված, և դրա համար էսօրվա դրությամբ որ ասենք, գիտեք ինչ կա , հիմա էս քաղաքական պրոցեսները, որոնք որ շատ կարևոր են, բնականաբար…   երբ որ ես նույնիսկ Աժ փոխնախագահ էի, այդ ծրագրերը, որոնք ես ներկայացրել եմ, օրենդրական նախաձեռնություններ ունեցել, այդ ամեն ինչը ինձ օգնել է, որպեսզի ես կարողանամ նորից ուղղորդեմ այդ առաջարկությոնները, որպեզի կարողանամ իմ քաղաքը վերականգնել, իմ շրջանը, որտեղից ես մեծամասնական կարգով ընտրված եմ եղել, իսկ ԲՀԿ-ն ինձ շատ օգնել և աջակցել է:

-Դուք հաճախ եք փոխում կուսակցությունը, հիմա դժվար չէ՞ առանց որև է կուսակցության :

– Ես ոչ մի անգամ հաճախակի չեմ փոխել, ես ընդամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ասեցի դուրս եմ գալիս որպես ապաքաղաքական կառույցի ղեկավար:

– Իսկ Հանրապետական կուսկացությանն անդամագրվելու ցանկություն չունե՞ք:

-Ցտեսություն….

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում