Thursday, 16 07 2026
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր

«Կրկին հայերը». Milliyet-ի սյունակագիրն ապրիլի 24-ին թուրք նախարարի՝ հայկական պատարագին մասնակցության մասին

Թուրք սյունակագիր Դողան Հեփերը «Միլիյեթ» պարբերականում լույս տեսած իր «Կրկին հայերը» հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված ապրիլքսանչորսյան պատարագին և դրանց թուրք նախարարի մասնակցությանը:

Վերջինիս կարծիքով՝ «Թուրքիան արել է առավելագույնը, իսկ հայերի՝ Թուրքիայի դեմ քայլերը հենց հայերին են վնասում»:

«Թուրքիայում առաջին անգամ 100-րդ տարելիցին հարգեցին 1915-ին կյանքից հեռացած հայերի հիշատակը: Այս նպատակով Գումգափուի հայկական եկեղեցում պատարագ մատուցվեց: Թուրքական պետության պատմության մեջ առաջին անգամ էլ այդ արարողությանը թուրք նախարար մասնակցեց: Եվ պատարագին մասնակցած նախարար Վոլքան Բոզքըրը հետևյալն ասաց. «Մենք հայ եղբայրների ապրած ցավը հարգում ենք: Տեղի ունեցածը շատ վատ դեպք ենք համարում»: Սրանից ավելի ի՞նչ ասեր»,-գրում է թուրք հեղինակը՝ համարելով, որ թուրք նախարարի մասնակցությունը պատարագին ու ասված այս խոսքերն առավելագույնն են, ինչ Թուրքիան պետք է աներ:

Այնուհետև, հեղինակն անդրադառնում է Երևանում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին՝ դրանք փորձելով համեմատել Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների հետ: Նա նշում է, որ թեև Թուրքիա է ժամանել 17 պետության ղեկավար, սակայն Հայաստան են այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ըստ հեղինակի՝ Օլանդը այն առաջնորդներից է, որի հետ լավ հարաբերություններ ունի նախագահ Էրդողանը:

Վերջինս նշում է, թե Ֆրանսիան և ՌԴ-ն որ ցանկանային` կարող էին ավելի խորացնել Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները, սակայն հեռու են մնում: «Սակայն աշխարհի մի շարք երկրներ փորձում են խորացնել տարաձայնությունները: Ծառայություններ են մատուցում հայկական սփյուռքին: Չգիտեն, որ այդ կերպ ավելի վնասում են հայերին: Քանի որ այս բոլոր տարաձայնությունների պատճառով Հայաստանի հայերն են վնասներ կրում: Արդյոք անցյալը պատմությանը թողնելն ու մաքուր էջից սկսելը Թուրքիայից շատ Հայաստանին պետք չէ՞»,-նշում է հեղինակը՝ պաշտպանելով թուրքական այն տարածված տեսակետը, թե «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին խանգարում է հայկական սփյուռքը»:

Վերջում Դողան Հեփերը հայտարարում է, որ «Թուրքիան իր դիրքերում ամուր է կանգնած»:

Նշենք, որ վերջին շրջանում «Միլիյեթ» պարբերականում զգալի ակտիվացել են անդրադարձերը հայկական թեմաներին: Թուրքական հեղինակավոր թերթում կարելի է հանդիպել ինչպես Ցեղասպանությունը ժխտող, այնպես էլ ճանաչող կարծիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում