Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Ինչի՞ հասավ հացադուլավոր թեկնածուն. մամուլ

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկաս]անը, ով հունվարի 21-ից հացադուլ է անում, մտադիր է այն դադարեցնել այսօր՝ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո: Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավը սկսեց՝ ինչպես խոստացել էր՝ անժամկետ հացադուլով և «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով, նա պահանջում էր ԿԸՀ-ից չեղյալ հայտարարել իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչպես նաև միջազգային դիտորդների՝ որպես կեղծված ընտրությունները լեգիտիմացնողների հեռացումն էր պահանջում մեր երկրից: 30 օր բաց երկնքի տակ, առանց սննդի, միայն տաք և սառը ջրով, հյուծված և դժգույն վիճակ ու չբավարարված պահանջներ: Ղուկասյանը չմասնակցեց ընտրություններին «ինքնազգացողության պատճառով», «ի վիճակի չեմ»՝ ասաց նա: Ինչի՞ հասավ թեկնածուն իր պայքարի ընթացքում: Երեկ «Հրապարակը» փոքրիկ զրույց ունեցավ արդեն դժվարությամբ խոսող թեկնածուի հետ:
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում և ե՞րբ եք պատրաստվում դադարեցնել հացադուլը, Ձեր պահանջները, ըստ էության, անկատար մնացին:
– Նորմալ է, թեև արդեն 29-րդ օրն է, բայց համեմատաբար նորմալ է ճնշումս: Ենթադրում եմ, որ վաղը (այսօր) կդադարեցնեմ, երբ կհայտարարվի միջազգային դիտորդների նախնական զեկույցը ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Դրանից հետո միայն իմ քաղաքական պահանջը կկորցնի իր իմաստը և այլևս իմաստ չի ունենա, և ես հացադուլից դուրս կգամ: – Ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինչպե՞ս կարձագանքեն դիտորդները, և հնարավո՞ր է, որ վաղվանից Ձեր պայքարը շարունակեք այլ ձևով:
– Ես միանալու եմ այն քաղաքացիներին, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերել: Համարում եմ, որ քվեարկության արդյունքները չեն արտահայտելու մեր հանրության քաղաքական կամքը: Արդեն բազմաթիվ ահազանգեր ենք լսում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին և հարկադրաբար ընտրատեղամասեր տանելու: Ուստի ունենք այն, ինչ անցյալում՝ շինծու ընտրություններ: Եվ նման ճանապարհով ձևավորված իշխանության նկատմամբ չի կարող այլ վերաբերմունք լինել, քան անհնազանդություն, որին կմիանամ նաև ես:
– Պարոն Ղուկասյան, Ձեր ընտրած պայքարի միջոցն էլ ամենածայրահեղն էր, ի՞նչ տվեց այն: Ւ վերջո ոչինչ չփոխվեց:
– Դեռ շուտ է ամփոփել, թե ինչ տվեց և ինչ քաղաքական հետևանքներ կունենա, բայց իմ ձայնը հանրությունը լսեց, միջազգային հանրությունը նույնպես տեսավ, որ Հայաստանում ֆիկտիվ, շինծու ընտրություններով որևէ լուրջ զարգացումներ չեն կարող լինել, և անիմաստ է խոսել քրեաօլիգարխիկ համակարգի և եվրոինտեգրացիայի մասին: Ինձ թվում է, որ մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի կարողանանք ամփոփել, թե ինչ տվեց այս ամենը: Դեռ պետք է սպասել հաջորդ քայլերին, իրավիճակին, թե ինչպես են դիտորդներն արձագանքում, և այլն…
– Լավ, իսկ հասարակության արձագանքն ինչպիսի՞ն էր, տեղ հասա՞վ, ընդունվե՞ց Ձեր պահանջը, իմ տպավորությամբ՝ կարծես այնքան էլ լայն արձագանք չգտավ Ձեր պայքարը:
– Ես տեսա հանրության արձագանքը: Ինձ և բազմաթիվ մարդիկ զորակցեցին, որոշակի դիսկուս առաջացավ այս բարձրացրած հարցերի շուրջ: Իհարկե, սահմանափակ էր քաղաքական պահանջների լուսաբանումը, խոշոր ԶԼՄ-ները ոչ ամբողջ հանրությանն իրազեկեցին բարձրացրած խնդրի էությունը, մասնավորապես այն, որ հակասահմանադրական ուժն իրավունք չունի մասնակցել ընտրություններին, դա ժողովրդավարության սկզբունքն է: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ իմ պայքարը հանրության վրա ազդեցություն ունեցել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում