Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Հայերը փոխում են, իսկ Հայաստանը՝ ոչ

Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած արտասահմանյան երկրների պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի համար տրված պետական ճաշի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հավատում է, որ ոչ թե պատմությունն է որոշում մեր ճակատագրերը, այլ մենք ենք կերտում պատմություն: Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ի զորու է, որ մենք կարող ենք փոխել մարդկության պատմությունը:

Սեփական ուժերի, մարդկության ուժերի հանդեպ հավատն, իհարկե, կարևոր գործոն է, հատկապես այն երկրների և ժողովուրդների համար, ովքեր այդ պատմության ընթացքում պարբերաբար հայտնվելով զոհի դերում, մատնվելով անարդարությունների և հետապնդումների, այնուհանդերձ այսօր կան, ապրում են, պետություն ունեն և փորձում են այդ պետությամբ իրենց տեղն ու դերը հաստատել համաշխարհային ընթացքում, ասել իրենց խոսքը, բերել իրենց լուման քաղաքակրթության ապագայի կերտման, այդ ապագան ավելի անվտանգ դարձնելու գործում:

Եվ այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի հայտարարություններն, իհարկե, միանգամայն համահունչ են այն տեսլականներին, որոնք պետք է լինեն Հայաստանի և հայաստանյան հասարակության առաջ: Բայց այստեղ, իհարկե, գեղեցիկ խոսքերը հանգում են իրականության հետ համեմատության եզրին և նախևառաջ այն իրականության հետ, որտեղից ձևավորվում և հնչում են այդ խոսքերը: Համաշխարհային պատմություն փոխելու, համաշխարհային ճակատագրի կերտմանը սեփական մասնակցային հավակնությունը ներկայացնելու հաստատակամությամբ հանդերձ, այդ իրավունքը ձեռք են բերում նախ սեփական երկրի ընթացքն ու պատմությունը փոխելով: Նախ այդ կերպ են դրսևորում փոփոխվելու պատրաստակամությունը:

Եթե ուզում ես փոխել աշխարհը, եթե հավատում ես, որ կփոխես աշխարհը և եթե աշխարհին փորձում ես համոզել, որ կարող ես փոխել, նախևառաջ պետք է փոխվես ինքդ, այսինքն` փոխես քո տունը, փոխես այն շրջապատը, որ անմիջականորեն քոնն է, փոխես քո ճակատագիրը: Տվյալ դեպքում հասկանալի է, որ խոսքը պետության մասին է, և եթե Հայաստանի նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանը հայտարարում է համաշխարհային փոփոխությունների հանդեպ իր հավատի, այդ փոփոխությունների իրականացմանը մասնակցության կամքի և պատրաստակամության մասին, ապա Սերժ Սարգսյանը նախևառաջ այդ ամենի հավաստիացում որպես պետք է աշխարհին ներկայացնի Հայաստանի փոփոխությունները: Միչդեռ այստեղ ներկայացնելու բան չկա:

Միանշանակ է, որ այս իրավիճակի պատասխանատվությունը լոկ Սերժ Սարգսյանինը չէ՝ նրանից առաջ եղել է ևս երկու նախագահ, որոնց նախագահության շրջանում իրավիճակի ստագնացիան դրսևորել է կայուն ընթացք և համակարգային խնդիրները կուտակվել են մեկը մյուսի վրա աղյուսի նման` այդպիսով պատ կազմելով դեպի քաղաքակիրթ աշխարհ Հայաստանի ճանապարհին: Սակայն ներկայումս նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանն է, և կարծես թե այդ պաշտոնը նրան որևէ մեկը չի պարտադրել, հակառակը՝ այդ պաշտոնն է ինչ-որ առումով ստանձնվել ուժի կիրառումով և Երևանի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղությամբ: Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ինքնակամ է ստանձնել պատասխանատվությունն անկախության ընթացքի տարիների համար, այդ տարիներին կուտակված խնդիրների համար:

Կախարդական փայտիկի շարժում նրանից որևէ մեկը չի սպասել: Սպասվել են ընդամենը փոքր, սակայն խոսուն և առարկայական քայլեր Հայաստանի պատմությունը, Հայաստանի անկախության պատմությունը փոխելու և այն իրապես անկախության, ազատության և ինքնիշխանության գաղափարին համապատասխանեցնելու համար: Սակայն նման փոփոխություններ ոչ միայն չկան, փոփոխությունների պատրաստակամություն, միտում ոչ միայն չկա, այլ Հայաստանի, այսպես ասած, անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն է համապատասխանեցվել այն արատներին, որ ձևավորվել են անկախության ընթացքում տարեցտարի:

Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու ազատությունը այսօր վերստին դրված են վտանգի տակ ու ենթարկված են եվրասիական կայսրության ռուսական տեսլականներին: Այս ֆոնին Հայաստանում շարունակվում են տնտեսության ռեսուրսների յուրացումն ու մսխումը, շարունակվում է արդարադատության ճգնաժամը, որը հանգեցնում է բարոյալքման հանրային գրեթե բոլոր շրջանակներում, շարունակվում է պետական լծակների կիրառումը մի խումբ անձանց և կլանների բիզնես նպատակների համար, շարունակվում է հասարակական ռեսուրսների և պետական բյուջեի անխնա մսխումը պետական բարձրաստիճան պաշտոնյաների անձնական կարիքների բավարարման, կլանային շահերի սպասարկման համար:

Երբ Հայաստանն սկսում էր իր ընթացքը, որի ակունքը կարելի է համարել ղարաբաղյան շարժումը, միլիոնավոր մարդիկ հավատում էին, որ կարող են փոխել աշխարհը, և առանձնահատկությունն այն էր, որ նրանք այդ հավատը սնում էին սեփական երկիրն ու տունը փոխելու հավատից: Նրանք հավատում էին, որ կփոխեն Հայաստանը, և այդ Հայաստանն, ի զորու լինելով իր տեղը զբաղեցնել քաղաքակիրթ և առաջադեմ ազգերի ու պետությունների ընտանիքում, կնպաստի նաև աշխարհը փոխելու հարատև գործընթացին: Սակայն անկախության տարիները, իսկ ավելի շուտ այդ տարիները անձնական և թայֆայական շահերի համար մսխած և իրար հաջորդած, այսպես կոչված, էլիտաները քայլ առ քայլ սպանեցին այդ հավատը հասարակության մոտ և, մեծ հաշվով, շարունակում են այն:

Մի մասի մոտ հավատի այդ կորուստն արտահայտվեց երկրից հեռանալով, մի մասի մոտ անտարբերությամբ, այսինքն` երկրից մտավոր, հոգևոր առումով հեռանալուն, երկրի հետ այլևս հույս ու հավատ չկապելուն: Այսօր շատ ու շատ հայեր իսկապես փոխում են աշխարհը, ինչպես որ փոխել են աշխարհը ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայեր ու նրանց սերունդները: Այսօր աշխարհը փոխում են նաև Հայաստանից հեռացած բազմաթիվ հայեր, որոնք թողել են Հայաստանը փոխելու հույսը, հավատը: Աշխարհը փոխվում է, իսկ Հայաստանը՝ ոչ, հայերը մասնակցում են աշխարհի փոփոխությանը առանց Հայաստանի, որովհետև Հայաստանի մասնակցությունն այդ կարևոր գործընթացին կարող է լինել միայն Հայաստանի փոփոխությունից սկսյալ: Եվ այդ ուղղությամբ կատարված թեկուզ մեկ փոքր, սակայն հաստատուն և համոզիչ քայլը շատ ավելի խոսուն կլինի, քան համաշխարհային կամ տիեզերական հավակնության ամենագեղեցիկ հռչակագրերն անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում