Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամբողջ աշխարհն է արդեն ճանաչում ցեղասպանությունը. Ֆրանսուա Ռոշբլուան

«Սա շատ հզոր ֆորում է, շատ երկրների խորհրդարանի ներկայացուցիչներ ու մասնագետներ են այստեղ եկել: Դուք գիտեք մեր՝ ֆրանսիացիների վերաբերմունքը ցեղասպանությունների վերաբերյալ, և մենք համոզված ենք, որ բոլորն էլ աստիճանաբար կմտածեն այնպես, ինչպես մենք ենք մտածում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Վերջինս վստահ է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը մի նոր և շատ կարևոր սկիզբ է, մի նոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: «Եվ շատ կարևոր է, որ Գերմանիան հնչեցրեց Ցեղասպանություն բառը: Ես ափսոսում եմ, որ Թուրքիան կրկին չի ընդունում Ցեղասպանության իրողությունը։ Ամբողջ աշխարհն է այն արդեն ընդունում: Եվ զանգն արդեն հնչել է, այդ երկիրը պետք է հետևություն անի: Ի վերջո մի օր Թուրքիան էլ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա:

Ֆ.Ռոշբլուանի կարծիքով հայ-թուրքական արձանագրությունները շատ կարևոր փաստաթղթեր էին, բայց «ցավոք, Ադրբեջանի ճնշումների արդյունքում Թուրքիան չընդունեց դրանք»: «Հայ-թուրքական սահմանի խնդրի լուծումը Թուրքիայի և Հայաստանի ձեռքում էր, բայց այդ երկու երկրների խորհրդարաններն այդ արձանագրությունների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեին: Ադրբեջանը ճնշեց Թուրքիային և այդ երկրի խորհրդարանը չվավերացրեց արձանագրությունները»,- ասում է ֆրանսիացի գործիչը:

Ֆ.Ռոշբլուանը նաև տեղեկացրեց, որ 1990 թվականից սկսած արդեն 29-րդ այցելությունն է Հայաստան: Իսկ եկող շաբաթ նա գնալու է Ղարաբաղ՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին:

 

Հ.Գ. Ֆ.Ռոշբլուանի հետ հարցազրույցը լրագրողների խնդրանքով ֆրանսերենից թարգմանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտա Եսայանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում