Գաղտնիք չէ, որ ոչ Samsung Galaxy S6-ը, ոչ iPhone 6-ը պաշտպանված չեն ջրից: Եթե նման սարքավորումը գցեք ջուրը, ապա հետևանքները անդառնալի կլինեն: Բազմաթիվ թեստեր են անցկացվել, բայց այս անգամ նրանք որոշել են սմարթֆոնը դնել եռացող ջրում:
Գաղափարը պատկանում է TechRax մականունով տղայի: Տեսանյութը YouTube-ում հավաքել է միլիոնավոր դիտումներ, իսկ հեղինակը գովազդի հաշվին հոգում է բոլոր այն ծախսերը, որոնք առաջանում են սմարթֆոնի փչանալու հետևանքով:











































