Monday, 13 07 2026
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

Հայ-իրանական սահմանին կանխվել է շուրջ 0,5 միլիոն դոլարի թմրանյութի ներկրումը Հայաստան

ՀՀ ՖՆ Նախաբացթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն, տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը։

Սպիտակ գույն ունեցող փոշենման այս թմրանյութը, որ հայտնի է «մեթամֆետամին» անունով, բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: Մեթամֆետամինի մաքսանենգ տեղափոխման խոշորագույն փորձը կանխել են մեքսիկական հատուկ ծառայությունները` 2012 թվականին: Իսկ հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակ էլ օրերս հայտնաբերել է ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչությունը` շուրջ կես միլիոն դոլար արժողությամբ:

«Նախաբացթողումային հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ օպերատիվ-հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխել ենք «մեթամֆետամին» տեսակի շուրջ 2.5 կիլոգրամ թմրանյութի ներկրումը հանրապետություն»,-տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը:

Նրա խոսքով` շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Եթե համաշխարհային պրակտիկայում «մեթամֆետամինի» մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքն, ըստ Վահրամ Գուրողլյանի, գերազանցել է միջազգային բոլոր հնարքները։

«Իրանի քաղաքացին թմրայնութ տեղափոխելու նպատակով նախապես ճամպրուկում թաքստոց էր պատրաստել` այդպիսով նպատակ ունենալով խուսափել զննող սարքերի միջոցով հայտնաբերվելուց»,– ասել է նա:

Մասնավորապես, այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին «մեթամֆետամինի» թաքստոցը դարձել, ինչը, սակայն չէր վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Դեպքով կատարվում է քննություն:

Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Օրերս, կրկին Մեղրիի մաքսակետում, վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույքների պայուսակից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` 62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում