ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսին կարող է հեռանալ ակումբից առաջիկա ամռանը: Այդ մասին հայտնում է Le Parisien-ը:
Փարիզյան ակումբը պատրաստ է հրաժարվել 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից 15 մլն եվրոյի դիմաց: Հիշեցնենք, որ ավելի վաղ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր «Ինտեր»-ը, որը կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերը նաև առաջիկա ամռանը:
Լավեսին «Նապոլի»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2012 թվականին` 30 մլն եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում նա 37 հանդիպում է անցկացրել, 5 գոլ խփել և գոլային երկու փոխանցում կատարել:







































