Վերծանման բրիտանացի մասնագետ և համակարգչային տեխնիկայի պիոներ Ալան Թյուրինգի 56-էջանոց նոթատետրը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է մեկ մլն դոլարից փոքր-ինչ ավելի գնով՝ գրում է Korrespondent.net-ը:
Նոթատետրում պարունակվում են բարդ մաթեմատիկական հաշվարկներ և գրառումներ, որոնք Թյուրինգն արել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բլեթչլի պարկում:
Հենց այնտեղ են Թյուրինգն ու գործընկերները աշխատել՝ կոտրելու համար նացիստների վերծանման մեքենաների՝ «Էնիգմայի» ծածկագրերը, որից օգտվել են նացիստները:
Համարվում է, որ այդ նոթատետրը շրջանառության մեջ գտնվող գիտնականի մեծածավալ միակ ձեռագիրն է:










































