Tuesday, 14 07 2026
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ

Մարզպետարանների մի մասին կփոխարինեն նախկին «ռայկոմները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման ուղղությամբ կառավարությունն արդեն  գործի է անցել: Մեկը, այսպես կոչված, փնջային խոշորացումն է, երկրորդը՝ ավելի գլոբալ խոշորացումը,  նախկին «ռայոնների» մոդելը, որն էլ իր հերթին ենթադրում է մարզերի խոշորացում: Արդեն գրել ենք, որ փոքր համայնքների խոշորացումից հետո սպասվում է մարզերի խոշորացում, ըստ որի, Վայքի մարզը կմիանա Սյունիքին, Արարատը՝ Արմավիրին, Լոռին՝ Տավուշին, Արագածոտնը՝ Շիրակին: Բայց մարզերի խոշորացումը հնարավոր է համարվում շրջանների վերականգնումից հետո:

Առաջին փուլում նախատեսվում է խոշորացնել փոքր համայնքները, հանրաքվեն կլինի մայիսի 17-ին: Ապա կսկսվի շրջանների վերականգնումը,  որը նշանակում է, որ  այդ շրջանին պատկանող գյուղական համայնքների բյուջեները կենտրոնանալու են  շրջկենտրոնում և այստեղից էլ, ավագանու որոշմամբ, բաշխվելու են համայնքներին: Այսինքն՝ լինելու է Երևանի կառավարման մոդելով, որի վարչական շրջանները չունեն սեփական բյուջե: Եթե շրջաններն ունենալու են բյուջե և կառավարվելու են շրջկենտրոնից, բնականաբար, նպատակահարմար չի համարվում ունենալ 10 մարզ, պետք է դրանք էլ խոշորացվեն:

Որպես առավելություն է նշվում ֆինանսական միջոցների խնայողությունը: Օրինակ, ինչպես իրենք են ասում, ստիպված չեն լինելու վերանորոգել գյուղական համայնքների մշակույթի պալատները, որոնց վրա կախվելու են կողպեքներ, այլ մեկը կվերանորոգեն շրջկենտրոնում, և ծնողները երեխաներին կտանեն այնտեղ: Իսկ ճանապարհի խոչընդոտը խոստանում են վերացնել՝ տրանսպորտային նորմալ հաղորդակցություն ստեղծելով: Բայց, հաշվի առնելով մեր կառավարության ձեռագիրը, բնակիչները տագնապում են` խոշորացումը կլինի, իսկ տրանսպորտը կմնա խոստում:

Շրջանների վերականգնումը  մարզպետների համար ցանկալի չէ, քանի որ մարզային կառույցները, հատկապես առողջապահական ու կրթական հաստատությունները, այս դեպքում կանցնեն շրջկենտրոնի ենթակայության ներքո կամ` նախարարությունների, ամեն դեպքում` ոչ մարզպետարանի, ինչի արդյունքում մարզպետները կլինեն զուտ մարզային հսկիչներ` առանց լծակների: Մինչդեռ հիմա կադրային քաղաքականությունը որոշվում էր մարզպետի թելադրանքով: Բայց սա էլ դեռ վերջնական չէ, չի բացառվում, որ նրանք այլ ռեսուրսներով օժտվեն: Փոփոխությունները մտադիր են մինչև տարեվերջ  իրականացնել: Ըստ քննարկումների, համայնքապետի և մարզպետի պաշտոնը կլինի նշանակովի, իսկ շրջկենտրոնի ղեկավարինը` ընտրովի: Թե այս փոփոխությունն ինչ դրական ու բացասական  կողմեր ունի և ինչպես է անդրադառնալու մարզային կյանքի վրա, հետաքրքրվեցինք մարզպետներից:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում