Չինացի հայտնի հաղորդավարներից մեկին՝ Բի Ֆուցզյանին, հեռացրել են եթերից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում նա ծաղրում է «մշակութային հեղափոխության» ժամանակների երգը՝ դրանում օգտագործելով Մաո Ցզեդունի մասին ոչ այնքան լավ բառապաշար: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով կենտրոնական չինական ԶԼՄ-ներին:
Համացանցում բջջայինից տեղադրված տեսանյութում հաղորդավարը ներկա է ընթրիքի, որում զվարճացնում է մարդկանց դասական «հեղափոխական» արիայով՝ «Նվաճելով Վագրի լեռը»՝ փոխելով երգի բառերը:
Առավել վրդովեցուցիչ են եղել բազմաթիվ չինացի օգտատերերի համար Մաոյի հասցեին ուղղված «անհարգալից» արտահայտությունները:
Կենտրոնական չինական հեռուստատեսության ղեկավարությունը որոշում է կայացրել կասեցնել Բի Ֆուցզյանի եթերը, հայտնում է China Daily-ն:
Մինչ այդ ծրագրվում է անցկացնել դեպքի հետաքննություն և որոշում կայացնել հաղորդավարի հետագա ճակատագրի վերաբերյալ:










































