Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը՝ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 13-ին հանդիպում են ունեցել եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որին ուղեկցում էր Եվրասիական համագործակցության հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը:
Պատվիրակության ղեկավար, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Միխայիլ Ֆյոդորովը նշեց, որ եվրասիական ինտեգրման գործընթացներում մեծապես կարևորվում է երիտասարդների մասնակցությունը և հատկապես այդ տեսանկյունից արժևորեց համագործակցությունը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Եվրասիական համագործակցության հեռանկարներին անդրադառնալով՝ հյուրերը մատնանշել են այն հնարավորությունները, որ տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ կստեղծեն և կիրացնեն ԱՊՀ երկրները՝ շնորհիվ ընդհանուր շահերի ու նպատակների: Նրանք ներկայացրին նաև արդեն իսկ հաջողությամբ իրագործված ծրագրեր ԱՊՀ անդամ որոշ երկրների մասնակցությամբ: ՌԴ-ում եվրասիական ինտեգրման գաղափարի նպատակով իրականացվող տարբեր ծրագրերի մասին խոսեցին պատվիրակության անդամ, Նովոուրալսկ քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Մաշկովը և Եվրասիական ինտեգրման զարգացման հիմնադրամի նախագահ Սերգեյ Պորխաչյովը:

Մհեր Սիմոնյանը տեղեկացրել է, որ պատվիրակությունը կլոր սեղանի է մասնակցելու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որի ընթացքում կքննարկվեն մի քանի ծրագրեր:
Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Արտակ Դավթյանը նշեց, որ Հայաստանում պարբերաբար քննարկվում է եվրասիական ինտեգրման հարցը. այն գտնվում է քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նկատեց, որ եթե եվրասիական ինտեգրման գաղափարը Հայաստանում դեռևս որպես նորույթ է ընկալվում, ապա Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական կապերն ունեն ոչ միայն երկար տարիների պատմություն, այլև ռազմավարական նշանակություն: Կարևորվեցին տնտեսական համագործակցության ծրագրերը, ընդգծվեց, որ Հայաստանում միշտ ողջունվել են տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հարավային Կովկասում առկա իրավիճակում պետք է երկկողմ ու բազմակողմ, բազմավեկտոր համագործակցության միջոցով կարողանալ լուծումներ գտնել ապագայի կայուն և խաղաղ զարգացման համար: Մյուս կողմից՝ ժամանակակից աշխարհը լի է տարբեր մարտահրավերներով, որոնք միայնակ հաղթահարել հնարավոր չէ, ուստի ինտեգրման բոլոր ուղիները կարևոր նշանակություն են ստանում:

Նրա կարծիքով՝ եվրասիական ինտերգրման շուրջ համագործակցությունը Հայաստանին ավելի լայն հնարավորություններ կարող է տալ Ռուսաստանի Դաշնության հետ առկա ռազմավարական հարաբերությունները զարգացնելու և հատկապես տնտեսական կապերի ուժեղացման տեսանկյունից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարևորեց եվրասիական համագործակցությունը՝ որպես ընդհանուր խնդիրների լուծման հարթակ: Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ նմանատիպ այցերը, քննարկումները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետությանը:
Հայ խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին հյուրերին՝ բարձրացված մի շարք հարցերին հանգամանալից պատասխանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում