Samsung-ը հերքում է չինական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Շանհայում նոր Galaxy S6 սմարթֆոնի շնորհանդեսի այցելուների կեսը փողի դիմաց է գնացել միջոցառմանը: Այս մասին Samsung Electronics-ը հայտնել է իր բլոգում:
«Samsung-ը հետաքննել է ապրիլի 3-ի ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Շանհայում Galaxy S6-ի շնորհանդեսին ներկա է եղել հատուկ վարձված հանդիսատես, և համոզվել է, որ այդ հաղորդագրությունները բացարձակապես անհիմն և սուտ են եղել»,- բլոգում հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: Samsung-ի տեղեկությամբ՝ միջոցառման բոլոր 1100 ներկաները հատուկ հրավիրված են եղել, նրանց չեն վճարել կորեական սմարթֆոնների երկրպագու ներկայանալու համար:
Ընկերությունում կարծում են, որ վիճելի հոդվածի հեղինակները հաստատել են ընկերության հետաքննության եզրակացությունները և այն ջնջել իրենց կայքից: Հիմա Samsung-ը որոշում է՝ նրանց դեմ հայց կներկայացնի՞, թե՞ ոչ:
Ավելի վաղ չինական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Galaxy S6-ի նոր հանդեսին ներկաների գրեթե կեսը՝ մինչև 500 մարդ, փող են ստացել միջոցառմանը մասնակցելու համար: Նրանց տեղեկությամբ՝ ներկաները մոտ 5-ական դոլար են ստացել շնորհանդեսին առնվազն կես ժամ ներկա լինելու համար, միաժամանակ, միջնորդները յուրաքանչյուր մասնակցի հաշվով ավելի քան 3 դոլար են վաստակել: Թեկնածուների հանդեպ հիմնական պահանջն է եղել 30 տարեկանից փոքր լինել և ուսանողի տեսք ունենալ:
Չինական ԶԼՄ-ները հղում են արել Հուանգ ազգանունով աղջկա, որին հավաքագրողները գտել են չինական WeChat մեսենջերով:









































