Thursday, 16 05 2024
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը

Սամվել Բաբայանը Արցախում պետք է լինի, իսկ թե ում կսատարի՝ իր անձնական գործն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, «Շարժում 88» կուսակցության  նախագահ Էդուարդ Աղաբեկյանը:

– Պարոն Աղաբեկյան,  ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակցության  հաղթանակի հասնելու հնարավորությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ընդդիմադիր ուժերի միավորում փաստորեն չեղավ, ի՞նչ եք կարծում՝ այսպես ավելի մե՞ծ է հաղթանակի  հասնելու հնարավորությունը:

Առաջին անգամը չէ, որ ընտրություններին մասնակցում եմ և գուշակություններով չէի ցանկանա զբաղվել:

Ինչ վերաբերում է միավորվելուն, ապա ես էլ Ձեզ հարցնեմ՝ այդ ե՞րբ եք տեսել, որ հայությունը միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գա: Ի վերջո՝ քաղաքական դաշտում կա նաև հետընտրական համագործակցություն հասկացությունը: Համենայնդեպս, ոչ մի քաղաքական ուժ մեզ միավորվելու առաջարկությամբ չի դիմել: 2005-ին «Շարժում 88»-ին առաջարկություն եղել է  նախընտրական դաշինքի մասին, որի հետագա գործունեությունը ցույց տվեց, որ նախընտրական դաշինքը չի արդարացվել, ճիշտ չի եղել: Համենայնդեպս, ես հիմա չեմ բացառում հետընտրական համագործակցությունը:

– Նշեցիք, որ առաջին անգամը չէ, որ ընտրություններին եք մասնակցում, ի՞նչ եք  կարծում՝ հիմա Արցախում կա՞ն արդյոք ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նախադրյալներ: Սովորաբար հասարակությունը հենց կեղծված ընտրությունների պատճառով է հիասթափություն ապրում՝ ձայն է տալիս, որը տեղ չի հասնում:

Արդար և ոչ արդարը մի փոքր սուբյեկտիվ հասկացողություն է: Այն, որ ցանկացած ժամանակ և ցանկացած դեպքում իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառում՝ դա փաստ է: Համենայնդեպս, ընտրական օրենսգրքի խախտումներ հիմա քիչ են նկատվում։  Մենք միշտ էլ ընտրությունների գնացել ենք զրոյից՝ մեր տեղը գտնելով: Հիմա այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրական ֆոն կա: Մնացածը ժամանակը ցույց կտա՝ մայիսի 4-ին արդյունքները պարզ կլինեն:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Ազգային վերածնունդին»  սատարելու պատրաստակամություն է հայտնել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

– Այդ հարցը կարող եք տալ հենց այդ կուսակցությանը կամ Սամվել Բաբայանին: Ես իմ անձնական կարծիքն ասեմ Սամվել Բաբայանի մասին: Նա՝ որպես Արցախի հերոս, պետք է միշտ Արցախում լինի, նա մեր երկրին անուրանալի ծառայություններ է մատուցել: Իսկ թե ինչ քաղաքական գործունեություն է հիմա ծավալում՝ դա իր անձնական գործն է, իր անձնական խնդիրն է, իր անձնական որոշումը:

Բավարար շեմը հաղթահարելու դեպքում Դուք խորհրդարանում ընդդիմադի՞ր եք հռչակվելու:

Միանշանակ:

Պարոն Աղաբեկյան, այս օրերին Արցախում  ևս խոսակցություններ կան սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու մասին: Հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեր կուսակցության դիրքորոշումը սրա հետ կապված: Խորհրդարանական կառավարման համակարգն ինչքանո՞վ է  հարմար Արցախին:

– Խոսել խորհրդարանական և նախագահական ինստիտուտների մասին, նույնն է թե՝  տղա՞ն է լավ երեխա, թե՞ աղջիկը: Ինձ համար  դրական և բացասական կողմեր կան կառավարման երկու մոդելներում էլ: Նախագահական ինստիտուտի հստակ դերակատարումը կիսանախագահականում չկա՝ կարծես սուլթանի և խանի իշխանություն է,  ամեն ոք ունի միայն իրավունքներ, իսկ պատասխանատվություն ոչ ոք չի կրում: Միաժամանակ աշխարհաքաղաքական ներկա պայմաններում՝ թշնամու հարձակում, պատերազմի վտանգ, պետք է ճշգրտել նախագահի և խորհրդարանի պատասխանատվության բաժինը: Այս  հարցը շատ լուրջ պետք է քննարկել: Ոչ վաղ անցյալում մերը եղել է  խորհրդարանական կառավարում և խորհրդարանականից հեղաշրջում եղավ դեպի միանձնյա կառավարում՝ հուրախություն մեզ ունեցանք տարածքների ազատագրում, գրանցեցինք հաղթանակ:  Այս հարցը շատ լուրջ քննարկումների կարիք ունի: Իսկ  հիմա միանշանակ անհրաժեշտ է հստակեցնել նախագահի ինստիտուտի դերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում