Sunday, 12 07 2026
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով

Եթե Դարդանելում թուրքերը պարտվեին, հայերի ցեղասպանություն չէր լինի. թուրք պատմաբան

Ստամբուլի «Բիլգի» համալսարանի Հասարակական գիտությունների ինստիտուտի դասախոս, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի գիտնական, պրոֆեսոր Այհան Աքթարը թուրքական «Ռադիքալ» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է թուրքական իշխանությունների` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու որոշմանը, ինչպես նաև նշել է, որ Գալիպոլիում օսմանյան պարտությունը կարող էր անկատար դարձնել թուրքական իշխանությունների` հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու ծրագրերը:

– Այս տարի Թուրքիայում երկու կարևոր հարյուրամյակ կա: Մեկը Դարդանելի գործողության 100-րդ տարին է, մյուսը` Հայոց ցեղասպանության: Մենք միշտ նշում ենք Դարդանելի գործողությունը մարտի 18-ին: Այս անգամ ապրիլի 24-ին նշելու որոշման վերաբերյալ ի՞նչ եք մտածում:

– Չէինք սպասում, որ տոնակատարությունն այդ օրը կլինի, իսկ այդ օրն ընտրվել է պարզից էլ պարզ պատճառով: Անցյալ տարի նման մի բան սպասում էի` հիմնվելով Դավութօղլուի 2011-ին արված մի հայտարարության վրա: Այդպես էլ եղավ: Ցավերի մրցության մի փուլ ենք մտել:

– Արդեն Անկարայում սկսել են խոսել Գալիպոլիի ճակատամարտին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցության մասին: Սա մի փոփոխություն կարելի՞ է համարել:

– Այո, այդպես է: Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած հայ զինվորների մասին այնպիսի հետաքրքրաշարժ պատմություններ կան: Օրինակ, այն, որ Էնվեր փաշան մի հրամանագիր է ուղարկում, որ «զինաթափեն բոլոր հայերին, քանի որ վտանգ կա»: Երրորդ կորպուսի հրամանատար Էսաթ փաշան էլ այս հրամանի հիման վրա կարգադրություն է պատրաստում, որում նշվում է, թե իր հրամանատարության ներքո զորքի շուրջ 3 տոկոսը հայ է: Մարտ ամսին կորպուսի կազմում 34500 զինծառայող կար, կարելի է ասել, որ նրանցից 1000-ը հայ էին: Ընդհանուր առմամբ, Դարդանելի գործողության ժամանակ օսմանյան բանակի 9-10 տոկոսը հույներ, հայեր, հրեաներ և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին:

– 2010 թվականին «Թարաֆում» դուք գրեցիք Սարգիս Թորոսյանի մասին: Կապիտան Թորոսյանի պատմությունն ինչո՞ւ է այդքան կարևոր մեր օրերւմ:

– Սարգիս Թորոսյանի պատմությունը գրքից կարևոր է: Երբ նրա գիրքը թարգմանվեց թուրքերեն, ես նախաբանը գրեցի: Ե՛վ աջ, և՛ ձախ թևերից եկող «ալյա-թուրք» հեղինակները սկսեցին քննադատել այն: Ասում էին` «այն բլրի անունն ուրիշ էր», «այն հրամանատարի անունն ուրիշ էր»: Գրքեր ու հոդվածներ էին գրում այդ թեմայով: Մեր պատմաբաններն իրականում պատմության ուսումնասիրությունը թողել և այլ գործով էին զբաղված:

– Այս քննարկումն ի՞նչ արդյունք ունեցավ:

– Մի անգամ հոգեկան տրավմա տարած անձը փորձում է ազատվել այդ տրավմայից: Տրավմայի հետևանքով որոշ բաներ կարող են այն չլինել: Օրինակ, Թորոսյանը գրում է, թե «մարտի 18-ին դաշնակիցները չցանկացան գրոհել, եթե ցանկանային, առաջ կխորանային»: Իրականում չէին կարող առաջ խորանալ, քանի որ 9 շերտ ական կար: Սակայն ավելի ուշ Թորոսյանը գրում է, «եթե այդ օրն առաջանային, ընտանիքս կփրկվեր…»:

– Ձեր կարծիքով` եթե Դարդանելում «հաղթանակ» չլիներ, բռնագաղթ և ցեղասպանություն կլինե՞ր:

– Բռնագաղթի հրամանը չէր կարող տրվել: Եթե նման հրաման էլ տրվեր, այն չէր կարող իրագործվել: Անգլիացիների ծովային նախարար Ուինսթոն Չերչիլի գլխում մի պլան կար` Դարդանելն անցնել, Ստամբուլը գրավել և Օսմանյան կայսրությունը չեզոքացնել: Եթե դաշնակիցներն անցնեին Դարդանելը, Ստամբուլը դատարկվելու էր: Մայրաքաղաքը Փոքր Ասիայի խորքերն էր տեղափոխվելու: Նման մի պլան ունեին թուրքերը: Պատմաբան Ահմեթ Ռեֆիք Ալթընայը գրում է, որ օսմանյան զինվորներին տեղավորելու համար անգամ սկսել էին դատարկել Էսքիշեհիր քաղաքի  հայերի տները:

– Անկարան 99-րդ տարելիցի նախօրեին «ցավակցություն» հղեց հայերին: Առաջիկայում ավելի առաջ գնացող քայլեր սպասո՞ւմ եք:

– Ցավակցական ուղերձն անակնկալ էր: Սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից (1980 հեղաշրջումը-խմբ.) հետո հայկական հարցով թուրքական թեզերի համաձայն` հայերը ևս թուրք զինվորների պես մահացել էին վատ եղանակային պայմանների, հիվանդությունների պատճառով: Անգամ այդ թեզերի հեղինակներն ասում էին, թե իբր տիֆի համաճարակ է եղել: Հետո թվերի շուրջ էր վեճը: Դրանից հետո շատ ջրեր են հոսել:

– Հրանտ Դինքի սպանությունը ի՞նչ փոխեց Թուրքիայում:

– Դինքի սպանությունը մեծ նշանակություն ունի: Դինքի սպանությունն ընկերների ու մեզ համար մեծ վերք էր: Օրինակ, ես սկսել եմ 1915-ի թեմայով հետաքրքրվել Դինքի սպանությունից հետո: Պետք է որ Հրանտը գրեր օսմանյան բանակ հայ սպաների մասին, սակայն այդ բեռն ինձ վրա ընկավ:

– Թուրքիայում կարծես «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» սկզբունքին հետևեն: Երբ 1915-ի բռնագաղթի որոշումն էր կայացվում, օսմանյան խորհրդարանում հայ պատգամավորներ կային, երբ սկսվեցին ինտենսիվանալ ԵՄ անդամակցության բանակցությունները, Դինքի սպանությունը, «Զիրվե» հրատարակչատան սպանդը եղավ: Դուք ինչպե՞ս եք նայում ապագային:

– Հեռավոր ապագայի լավ լինելուն եմ հավատում: Իսկ ինչ վերաբերում է առաջիկային, ընտրություններին, այնքան էլ մեծ հույսեր չունեմ…

Հիշեցնենք, որ օրերս Այհան Աքթարը թուրքական «Էվրենսել» պարբերականի հետ զրույցում նշել է, որ ապրիլի 24-ին Չանաքքալեի միջոցառումներին նախապատրաստվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամեն կերպ փորձում է խույս տալ «ցեղասպանության ախտորոշումից»։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիայում վերջին տարիներին փոփոխություններ չե՞ն եղել, մասնավորապես՝ Հայկական հարցի ընկալման տեսանկյունից, պատմաբանը նշել է. «Փոփոխություններ և՛ կան, և՛ չկան։ Առաջին հերթին փոփոխությունը նկատվում է հասարակության շրջանում: Եթե 2000 թվականին որևէ գիտնական ասեր, որ «թուրք զինվորները սպանել են շուրջ մեկ միլիոն հայի», դա մեծ իրադարձություն կհամարվեր: Նույնիսկ այդ մարդը կարող էր սպառնալից հաղորդագրություններ ստանալ։

Աքթարը, անդրադառնալով Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո Ցեղասպանության ճանաչման հավանականությանը, ընդգծել է. «Անձամբ ես չեմ հավատում դրան, թեև քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ իրենց առջև նպատակ են դրել ստիպել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ իս՝ դա անիմաստ է։

Բանն այն է, որ չեմ կարծում՝ կոստյում հագած անձինք կասեն, թե՝ «այո՛, Ցեղասպանություն եղել է»։ Նրանք երբեք նման բան չեն ասի, կամ էլ ես դա երբևէ չեմ տեսնի։ Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ նրանց հետ պետք է զբաղվել այդ հարցով։ Թուրքիայում իրենց լուսավոր, մտավորական համարող մարդկանց թիրախը պետք է փողոցում զբոսնող հասարակ մարդիկ լինեն: Ես չեմ կարող կարճ ժամանակում փոխել պետության դիրքորոշումը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում