Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն El Chiringuito պարբերականի հետ զրույցում նշել է, որ մադրիդյան ակումբի ներկայացուցիչները մեկնել են Թուրին ու «Յուվենտուս»-ի ղեկավարության հետ բանակցում են Պոգբայի տրանսֆերի հարցով:
Այլ մանրամասներ չեն հրապարակվել: Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 100 մլն եվրո:






































