Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը կարծում է, որ թիմը չպետք է կորցնի զգոնությունը վերջին շրջանի հաջողություններից հետո:
«Վերջին 4 խաղերում հաղթանակն, իհարկե, մեծացնում է քառյակում ընդգրկվելու մեր շանսերը: Միաժամանակ գիտենք, որ «Լիվերպուլ»-ը դեռ ոչնչի չի հասել:
Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո նորից պայքարում ենք քառյակում տեղի ու Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Շատ այլ թիմեր պայքարում են նույն նպատակին հասնելու համար:
Նրանք չեն պատրաստվում հանձնվել, այդ իսկ պատճառով չպետք է թուլացնել տեմպը՝ վաստակելով միավորներ: Առջևում բազմաթիվ խաղեր կան»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Mirror-ը:







































