Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Երևանի «Պիրամիդա» ակումբը ծառայել է որպես հայ աղջիկների և պարսիկ տղամարդկանց պոռնկատուն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արամ Կարապետյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Արամ Կարապետյանը Սայաթ-Նովայի 20 հասցեում վարձակալած տարածքում, որպես «Արագ Քոմփանի» ՍՊԸ-ի փաստացի տնօրեն, 2013 թվականի հունվարից ղեկավարել է զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակումբի գործունեությունը:

Նպատակադրվելով ստանալ առավել նյութական օգուտներ՝ Արամ Կարապետյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի հունվարին նախնական համաձայնության է եկել ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Իրանի քաղաքացիներ Մահդիի ու Թահերեի հետ, ու փետրվարի 1-ից նրանք միասին են կազմակերպել ակումբի գործունեությունը:

Հայ մարմնավաճառուհիների ծառայություններով «հետաքրքրված» իրանցիների համար գիշերային ակումբ այցելելը հրապուրիչ դարձնելու, ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, պոռնկությամբ զբաղվող կանանց մուտքը ակումբ դարձրել են անվճար, ակումբի բարից օգտվելու դեպքում մարմնավաճառուհիների համար կիրառվել են զեղչեր:

Ակումբում իրանցի հաճախորդների հետ մարմնավաճառուհիների շփումներն ու ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ ընթացքն ապահովելու նպատակով արգելվել է հայ տղամարդկանց մուտքը ակումբ:

Մշտապես գիշերային ակումբում ապահովվել է պոռնկությամբ զբաղվելու պատրաստ 20-25 մարմնավաճառուհիների ներկայությունը:

Ծանոթանալով ու պայմանավորվելով իրանցի հաճախորդների հետ՝ մարմնավաճառուհիները 25-30 հազար դրամով այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ ծառայություններ:

Ըստ այդմ՝ Արամ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կարապետյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Հիմնականում հարցաքննվեցին մարմնավաճառուհիներ, ովքեր «Պիրամիդա» են գնացել պարսիկ հաճախորդ գտնելու նպատակով:

Կանանցից մեկը դռնփակ պայմաններում ցուցմունք տվեց, մյուսներն էլ առանձնապես կողմնակից չէին իրենց անունները հրապարակավ հնչեցնելուն, այնպես որ՝ վկաները փոխված անուններով կներկայացվեն:

Վկա Սվետան ասաց, թե քննիչն իրեն ստիպել է նախաքննական ցուցմունք տալու ժամանակ: «Ինչպե՞ս է ստիպել» հարցին Սվետան պատասխանեց, թե քննիչ ասել է. «Գրի՛, գրի՛, գրի՛»: Այդպես է ասել, որովհետև ինքը չի ցանկացել գրել «մարմնավաճառ» բառը:

Այդ բառից մյուս վկաներն էլ էին խուսափում: Նրանց համար ավելի հեշտ է այդ գործով զբաղվել, քան տալ զբաղմունքի իրական անունը:

Սվետան ասաց, թե «Պիրամիդա» ակումբ գնացել է, հիմա էլ գնում է. «Մենակ էրեկ չեմ գնացել»:

Նա հայտնեց, թե ակումբ հենց միայն մարմնավաճառության նպատակով չի գնացել, բայց նշեց. «Արանքում դա էլ եմ արել, արել եմ՝ լավ եմ արել»:

Վկան ասաց, որ սեռական ծառայության հիմնական գինը եղել է 20-30 հազար դրամը: «Բայց պատահել ա՝ 10 հազար դրամով էլ եմ գնացել»,- նշեց Սվետան:

Նա ասաց, թե հաճախորդից իր վերցրած գումարից ակումբի տնօրինությունը մաս չուներ: Ինքը ակումբի մուտքի համար էլ չի վճարել:

Նախագահողի հարցին Սվետան պատասխանեց, թե ակումբ գնացող ուրիշ մարմնավաճառուհիներին չի ճանաչել: Նախաքննության ժամանակ ասել էր, թե ճանաչել է մարմնավաճառուհիների մի մասին: Դատարանում վկան դրա վերաբերյալ հարցին հարցով պատասխանեց. «Ո՞ւմ եմ ճանաչել»: «Ասենք՝ Սեդրակին, որևէ մեկին ճանաչե՞լ եք»: Վկան անմիջապես պատասխանեց. «Հա, Սեդրակին ճանաչել եմ…»:

Վկան ասաց, թե ակումբում իր գրպանից գումար չի ծախսել ու չգիտի՝ ում ինչքան զեղչ են արել: Ինքը նույն նպատակով նաև երևանյան այլ ակումբներ է գնում…

Հաջորդ վկան Անյան էր: Նա ասաց, թե ամբաստանյալ Արամին մեկ-մեկ տեսել է «Պիրամիդայում»: «Պահի տակ մեկ-երկու անգամ տեսած լինեմ, թե չլինեմ… Կողքից լսել եմ, որ ակումբի տերն ա-ինչն ա… մոտավոր… »:

Այս վկան ևս նշեց, որ մուտքի համար գումար չի տվել, ինչ բարից վերցրել է՝ միայն դրա համար է վճարել: Ինքը մարմնավաճառության նպատակով է «Պիրամիդա» գնացել: Բայց այնտեղ պատահել է՝ հայ հաճախորդ էլ է գտել:

Անյան ասաց, թե ակումբի աշխատողներն իրենց չեն զանգել, ակումբ չեն կանչել. «Մեր համարները չունեին, ո՞նց պիտի զանգեին»:

Զեղչերի վերաբերյալ վկան ասաց, թե «պահի տակ, ասենք՝ Մարտի ութին, կարող էին ակումբում զեղչեր լինել»:

Անյան չորս երեխայի մայր է՝ երկուսը չափահաս են, երկուսը՝ անչափահաս: Ամուսնալուծվել է, նյութական վիճակը վատացել է, ստիպված է եղել մարմնավաճառություն անել:

«Պիրամիդա» գնացել է պարսիկ հաճախորդ գտնելու համար: Տեղում գին են պայմանավորվել ու ակումբից դուրս են եկել հաճախորդի հետ: Կամ հաճախորդի վարձակալած բնակարան են գնացել կամ հյուրանոց՝ ուր հաճախորդը կտաներ:

Մուտքի վճար չի վճարել՝ որպես մարմնավաճառ: Մյուսները մուտքի համար 5 հազար դրամ են վճարել:

Անյան անձամբ ճանաչել է Արադին՝ այն պարսիկին, ով աշխատեցնում էր ակումբը:

Ակումբում ամեն երեկո մշտապես 20-25 մարմնավաճառ հայ կին է եղել. «Բոլորս էլ այցելում էինք հաճախորդ գտնելու նպատակով… «Մեզ խմիչքն ավելի էժան էին տալիս, բայց՝ ոչ բոլոր խմիչքները… Ես ինքս անձամբ Արամին տենց չեմ ճանաչել, անցնելիս միայն բարևել եմ: Ճանաչել եմ Արադին ու նրա կնոջը, ով բարում էր աշխատում…»: Նախաքննական ցուցմունքում այս վկան նշել էր նաև, թե հայ տղամարդկանց մուտքը «Պիրամիդա» արգելված էր:

Դատարանում վկան ասաց, որ դա համապատասխանում է իրականությանը:

Վկան նշեց, թե իրենց չեն պարտադրել ինչ-որ հաճախորդի հետ սեռական հարաբերություններ ունենալ: Հաճախորդին գտել ու նրա հետ պայմանավորվել են հենց իրենք:

Նախաքննական ցուցմունքում վկան ասել է, թե ակումբի համար մարմնավաճառների ներկայությունը օգուտ էր. «Մեր հաշվին հաճախորդներն ավելի շատ էին… Դրա համար պայմաններ էին ստեղծում, որ ակումբում միշտ մարմնավաճառներ լինեն…»:

Վկա Լալան ասաց, թե նախկինում է մարմնավաճառ եղել, հիմա այլևս մարմնավաճառություն չի անում, բայց շարունակում է այցելել «Պիրամիդա», օրինակ՝ «էրեկ ու առաջի օրն էլ» է այցելել:

Ակումբում հայ աղջիկները լիքն են լինում, շատ օտարազգի տղամարդիկ են լինում, իսկ հայ տղամարդ մեկ-մեկ է այցելում:

Վկան ասաց, թե ինքը զեղչերով չի հետաքրքրվել, ինչ գումար ասել են՝ վճարել է: Ճանաչել է Արադին ու Հայդեին, մտածել է՝ նրանք են տնօրինում ակումբում: Արամին էլ է տեսել ակումբում, իմացել է, որ հաճախորդ չէ, որովհետև Արամը ոչ թե նստած էր լինում, այլ գնում-գալիս էր:

Լալան ասաց, թե «Պիրամիդա» գնալու իր ներկա նպատակը պարել-ուրախանալն է, իսկ անցյալում նաև մարմնավաճառության նպատակով է այդ ակումբ գնացել: «Անցյալի մասին չեմ ուզում հիշել»,- ասաց վկան:

Երկու բացակա մարմնավաճառների նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին:

Վկա Մանուշն ասել էր, թե կես տարի ամուսնացած է եղել, ամուսինը հեռացել է, ինքն աշխատել է ջերմոցներում, բայց նյութապես վատ վիճակում է հայտնվել, ստիպված՝ մարմնավաճառություն է արել:

Պարբերաբար գնացել է «Պիրամիդա» ակումբ, ուր հայ աղջիկները գնում են պարսիկ հաճախորդ գտնելու:

«Պիրամիդան», ըստ վկայի, պարսկական ակումբ է, որտեղ հայ տղամարդկանց մուտքն արգելված է եղել:

Ըստ վկայի՝ «հայ մարմնավաճառուհիների համար ձեռնտու է պարսիկ հաճախորդ գտնելը, քանի որ հայ տղամարդիկ պարսիկներից ավելի քիչ են վճարում…»:
Երեկոները «Պիրամիդա» ակումբում մինչև 20 մարմնավաճառուհի է եղել: Ակումբի աշխատողները գիտեին, որ իրենք մարմնավաճառություն են անում. «Ամիսներ շարունակ նրանց աչքի առաջ պայմանավորվում էինք, հաճախորդի հետ դուրս էինք գալիս…»:

Վկան ասել էր, թե այլևս մարմնավաճառություն չի անում, որովհետև միացել է ամուսնու հետ…

Վկա Ամալյան բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, թե ցնցումային նոպաներ ու հիպերտոնիկ կրիզներ է ունենում, իրեն հակացուցված են հոգեբանական սթրեսները: Նա իր ցուցմունքում նշել էր, թե հաճախ այցելել է «Պիրամիդա»՝ հաճախորդ գտնելու համար, իսկ մնացածը իր անձնական կյանքին է վերաբերում, ինքը չի ցանկանում դրա վերաբերյալ խոսել:

Դատարանում հարցաքննվեց նաև պարսկահայ մի երիտասարդ, ով ասաց, թե «Պիրամիդա» է գնացել իրեն Պարսկաստանից հյուր եկած բարեկամների հետ: Մուտքի համար վճարել են 5 հազարական դրամ: Ակումբում տեսել է հայ աղջիկների, ովքեր գալիս էին պարսիկ տղամարդկանց հետ «շփվելու»:

Նախագահողի հարցին, թե ի՞նչ «շփման» մասին է խոսքը, միգուցե լո՞ւրջ, ասենք՝ ամուսնանալու նպատակներով էին հայ աղջիկները նման շփումներ ունենում:

Վկան պատասխանեց, որ կանանց շփումները պարսիկների հետ «անլուրջ նպատակով» էին:

Ինքն ու իր հյուրերը աղջիկների հետ «անլուրջ» շփումներ չեն ունեցել, միայն երաժշտություն են լսել ակումբում ու խմել են. «Դրանով ավարտվել է»: Ակումբի զեղչերին վկան ծանոթ չի եղել: «Մի հատ հայ էլ չտեսա»,- ասաց վկան՝ նկատի ունենալով, որ հայ տղամարդ հաճախորդների ակումբում չի տեսել: Իրեն ներս են թողել՝ իմանալով, որ պարսկահայ է, ինքը պարսկերեն է խոսել: Տեսել է, որ հայ կանայք մոտենում են ակումբի հաճախորդ պարսիկներին, խոսում են, միասին դուրս են գնում, բայց թե ինչ էին խոսում, ինչու էին դուրս գալիս՝ չի կարող «մանրամասն» իմանալ:

Հրապարակվեց պարսիկ Ռասուլի նախաքննական ցուցմունքը: Ռասուլը ներկա դրությամբ Հայաստանում չէ, նա որպես զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, երկու անգամ եղել է «Պիրամիդա» ակումբում: Երկրորդ անգամ ակումբ մտնելուն պես՝ հայտնվել է ԱԱԾ աշխատողների միջավայրում: Նրանից բացատրություն են վերցրել:

Ռասուլի մոտ դանակ է հայտնաբերվել, ինչի վերաբերյալ Ռասուլն ասել է, թե ինքը դանակների մեծ սիրահար է, մշտապես մոտը դանակ է լինում, բայց ինքը երբեք դանակով հանցանք չի գործել:

«Պիրամիդա» ակումբի մասին Ռասուլը լսել էր դեռ Պարսկաստանում: Հայաստան գալով և «Պիրամիդա» ակումբում լինելով՝ տեսել է, որ առանց հայ տղամարդկանց ակումբ հաճախող հայ կանայք մոտենում են պարսիկ հաճախորդներին ու շփվում են…

Հաջորդ դատական նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Միջանցքային խոսակցությունների ժամանակ ամբաստանյալին ճանաչող հայ երիտասարդներն ասացին, թե Արամը ակումբը տվել էր պարսիկ Արադին ու Հայդեին, նրանք էին աշխատեցնում, նրանք էլ պիտի պատասխան տան: Բայց նրանք փախուստի են դիմել, Արամը իր չարածի համա՞ր է պատասխան տալու:

Ըստ այս հայ երիտասարդների՝ երևանյան ակումբների մեծ մասում հենց այսօր էլ կարելի է հանդիպել հայ մարմնավաճառուհիների, ովքեր հաճախորդ են գտնում: Ուրիշ ակումբներին կարելի՞ է, հենց միայն «Պիրամիդայի՞ն» չէր կարելի…

Երիտասարդները նշեցին, որ շատ ակումբներում է աղջիկների մուտքն անվճար՝ անկախ նրանից՝ մարմնավաճա՞ռ են, թե՞ ոչ: «Գիշերվա ժամը տասներկուսից հետո տնական ո՞ր աղջիկը ակումբում կլինի, ով էլ կա՝ հիմնականում նույն նպատակով է…»:

Հայ տղաներին «Պիրամիդա» չթողնելու պատճառը կռիվներից խուսափելն է եղել, հայ տղամարդիկ տաքարյուն են, բացի դրանից հայ տղամարդկանց համար «Պիրամիդան» հետաքրքիր էլ չէր, դա պարսկական ակումբ էր, հիմնականում պարսկական երաժշտություն էր հնչում, ո՞ր հայ տղամարդը կգնար պարսկական երաժշտության տակ զվարճանալու…

Նույն երիտասարդների կարծիքով՝ հիմա հայ տղամարդկանց ութսուն տոկոսը տաքսի է քշում, իսկ կանանց մի ստվար մաս էլ մարմնավաճառություն է անում. «Վաղը դժվար է լինելու որոշել, թե հայ կնոջից ծնված երեխան հա՞յ է, թե՞ այլազգի…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում