Tuesday, 14 07 2026
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին

Ով և ինչու սպանեց երրորդմասցի Լյովիկին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ կեսօրից հետո, Երևանում արտակարգ վիճակ էր. փողոցներին ամենուրեք կարելի էր հանդիպել ոստիկանության՝ ինքնաձիգներով զինված աշխատակիցների: Իսկ պատճառն այն էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել էին քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյան, նրա ընկերը` Դրաստամատ Թադևոսյանը (Դրոն) և Մանումենտցի Մոսոն` Մեսրոպ Նազարյանց: Վերջինս մահացել էր տեղում, իսկ մյուս երկուսը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման պահին Երրորդմասցի Լյովիկն իր ընկերների հետ եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում: Հարձակվողները եղել են երեք հոգի` դիմակավորված, որոնք իրենց թիրախներին մահացու վիրավորելուց հետո դիմել են փախուստի: Նշված վայրում կայանված մեկ այլ ավտոմեքենայից դուրս են վազել ինչ-որ անձինք, ենթադրվում է, որ Երրորդմասցի Լյովիկին ուղեկցող անձինք են եղել, որոնք սկսել են ատրճանակներից կրակել հարձակվողների հետևից:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պետք է տեսակցեր իր ծանոթներից մեկին: Այն փաստը, որ դիմակավորված անձինք նախապես տեղեկացված են եղել, թե իրենց թիրախն այդ ժամին կոնկրետ որտեղ է լինելու, և այն, որ նրանք հասցրել են իրենց «գործը» շատ արագ կատարել և հեռանալ, վկայում է սպանության՝ նախապես լավ ծրագրավորված լինելու և կատարողների «պրոֆեսիոնալ» լինելու մասին:

Ի վերջո, նման հարձակում հենց ՔԿՀ-ի դիմացն իրականացնելու համար հանդգնություն է պետք ունենալ ու սեփական ուժերի վրա վստահ լինել»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում