Monday, 06 05 2024
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել

Չեմ կարծում՝ Ծառուկյանը տենց ճնշվող անձ է. Էդուարդ Շարմազանով

Ընդդիմություն լինելը վատ բան չէ, և չի նշանակում, որ ով ընդդիմություն է, ուրեմն լավը չէ, չի նշանակում, որ ով իշխանություն է, ուրեմն ամենավատն է: Ես կարծում եմ՝ երբ մենք խոսում ենք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինստիտուցիոնալ իշխանություն, խնդիրը նրա մեջ է, որ չպետք է անձնավորենք քաղաքական պայքարը, պետք է լինի գաղափարների պայքար և չպետք է նույնացնենք իշխանություն և պետություն, իշխանություն և հայրենիք, ինչպես նաև ընդդիմություն և հասարակություն: Մենք պետք է կարողանանք առաջ շարժվել, ինչպես դասական նորման ժողովրդավարական երկրներում է: Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշեց, որ խորհրդարանում տեսնում է առողջ ուժեր, որոնք կարող են Հայաստանը տանել այդ ճանապարհով, որտեղ ցանկացած ընտրություն չի լինի ցնցում:

Մեր հարցին` ստացվեց ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ պայքար չէր ծավալում, դրա համա՞ր իշխանությունը մեկ գիշերում չեզոքացրեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չեմ ուզում խոսել ԲՀԿ-ի մասին, քանի որ այն, ինչ խոսել եմ, խոսել եմ մտածված, տվել եմ բացառապես քաղաքական գնահատական և այսօր էլ կարող եմ այն, ինչ ասել եմ, դրա տակ ստորագրել: Եթե պայքարը լիներ գաղափարական, մեկ քաղաքական գործչի միտինգ անելու հրաժարումից հետո մնացած քաղաքական ընդդիմադիր ուժերը չէին հայտնվի քաղաքական խաղից դուրս վիճակում»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունների կողմից կոշտ գործիքներ կիրառվեցին ԲՀԿ-ի նկատմամբ, Շարմազանովը չհամաձայնվեց. «Դուք լսե՞լ եք պարոն Ծառուկյանի խմբակցությունից որևիցե մեկից հայտարարություն, որ իրենց ղեկավարի նկատմամբ տեղի է ունեցել, ինչպես դուք եք ասում, կոշտ, կոպիտ, անօրինական գործիքների կիրառում: Ես չեմ լսել: Չեմ կարծում, որ ինքը տենց ճնշվող անձնավորություն է, կամ` 37 հոգանոց ֆրակցիան: Մի հատ հիշեք իրենց հայտարարությունը, կարելի՞ է ճնշել իրենց: Ես իրենց դեմքերին նայում եմ` շատ երջանիկ, ուրախ: Հիշո՞ւմ եք` բոյկոտից մեկը արտասանելով հեռացավ, մյուսը` երգելով, ինչի՞ մասին է խոսքը»:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում