Թուրքիայում հայտնի սցենարիստ Օնդեր Չաքարը, որը մեկնել է Սիրիայի Քոբանի քաղաք՝ քրդական զորամիավորումների կազմում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերին մասնակցելու, նշել է, որ Հայոց ցեղասպանությունն ուսւմնասիրելիս եկել է այն եզրակացությանը, որ այն, ինչ ոչ վաղ անցյալում տեղի է ունեցել քրդերի և եզդիների նկատմամբ, ևս ցեղասպանություն է։ Այս մասին գրում է թուրքական «Բիանեթ» կայքը։
«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ժամանակ ծանոթացա Ռաֆայել Լեմկինի հեղինակած` ՄԱԿ-ի Ցեղասպանության և մարդու իրավունքների կոնվենցիայի հետ։ Արդյունքում եկա այն եզրակացությանը, որ քրդերի և եզդիների նկատմամբ նույնպես ցեղասպանություն է իրականացվում։ Այդ իսկ պատճառով որոշեցի մեկնել Քոբանի և կռվել իսլամիստական խմբավորման դեմ»,- ասել է Չաքարը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սահմանին տեղակայված սիրիական Քոբանի քաղաքի համար քրդական ուժերի և «Իսլամական պետություն» խմբավորման միջև մարտերը մղվել են 4 ամիս շարունակ։ Քրդերը քաղաքն ազատագրել են հունվարի 26-ին։









































