ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Թորանս քաղաքի ExxonMobil ընկերության նավթամշակող գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է CBSLA-ն:
Նշվում է, որ տեղի ժամանակով 9:00-ին գործել է գործարանի հրշեջ ազդանշանը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են պայթյունի նշաններ և ոչ մեծ հրդեհ, որն արագ հանգցրել են:
Միջադեպի արդյունքում երկու մարդ վիրավորվել է, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել:







































