Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Օսկանյանի որդին «բետոնի գործ» է անում, բայց սրտում քաղաքականություն կա

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը, իր խոսքերով` «բետոնի գործ» է անում ու գումար է հավաքում` քաղաքականություն մտնելու համար:

 Նշենք, որ երիտասարդ Օսկանյանը միջազգային  հարաբերություններ է սովորել արտերկրի լավագույն բուհերից մեկում` ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Tufts համալսարանում, սակայն փաստորեն այսօր փող է աշխատում «բետոն-ուզել» աշխատեցնելով: Արա Օսկանյանը մասնակցում էր «Սիվիլիթաս»-ի 5-ամյակին նվիրված զեկույցի շնորհանդեսին, ուստի մի քանի հարց ուղղեցինք նրան:

 Հիշեցնենք նաև, որ հունվարի 4-ի երեկոյան «Էդեմ» ակումբի դիմաց ծեծկռտուք էր եղել, և Վարդան Օսկանյանի փոքր որդին` Արման Օսկանյանը, հրավիրվել էր ոստիկանություն` ցուցմունք տալու: Տուժածին քթի կոտրվածքով տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս ոստիկանությանը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել անհայտ անձինք: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարեց, որ Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը, վիճաբանության մասնակից չի եղել, այլ ուղղակի եղել է դեպքի վայրում և որպես վկա կանչվել է ոստիկանության բաժին՝ բացատրություն տալու:

  – Արա, կուզենայի իմանալ` ի՞նչ նորություն կա այդ գործի քննությունից, նոր հարցաքննություն եղե՞լ է:

 – Ճիշտն ասած, ես չեմ եղել, եղբայրս է եղել: Ինքն է ներկա եղել այդ բարում, որտեղ կռիվ է եղել, բայց ոչ ծեծողին է ճանաչել, ոչ ծեծվողին:  Զուտ որպես վկա էին իրեն կանչել, լրատվամիջոցները շփոթել էին, թե ինքն է մասնակից եղել: Ընդհանուր նորություններին տեղյակ չեմ, որովհետև մեզ հետ կապված չէր էդ գործը: Որպես վկա էին կանչել՝ ասելու,  թե ինչ է տեսել, ասել է` տեսել եմ, որ երկու հոգի կռվում էին: Իրենց պրոցեսն է ներկայացվել: Չորս աղջիկ էլ են եղել մի սեղանի շուրջը նստած, նրանց էլ են հրավիրել ոստիկանություն՝ վկայության: Ախպորս, իր ընկերուհուն էլ էին կանչել: Կասկադում է եղել, ես էնտեղ չեմ եղել:

 – Իսկ կարելի՞ է իմանալ` Դուք ի՞նչ գործով  եք զբաղվում հիմա:

 – Բետոնի, ցեմենտի վաճառքով եմ զբաղվում: Բետոն-ուզել եմ աշխատեցնում շինարարության ոլորտում: «Միկա- ցեմենտ»-ի հետ աշխատում էի: Լրատվամիջոցները գրեցին, որ ես եմ վարձակալել «Միկա ցենետը», ընդհանրապես կապ չունի իրականության հետ, բայց հիմա քանի որ «Միկա ցեմենտը» փակ է, ցեմենտը «Արարատ-ցեմենտ»-ից եմ գնում: Ցեմենտը գնում ենք, օգտագործում ենք բետոնի մեջ: Բետոն ենք արտադրում:

 – Եվ ինչպե՞ս է կոչվում Ձեր ընկերությունը:

 – Էտի թերթերի մե՞ջ ա գրվելու, չեմ ուզում թերթի լույսի տակ ընկնենք:

 Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք չեք զբաղվում արտաքին քաղաքականությամբ, քաղաքականությամբ:

 – Դեռ շուտ ա մի քիչ:

  Հիմա բետոնի գործի ժամանա՞կն է:

 – Դե, հիմա գործով եմ փորձում զբաղվել, որ մի քիչ փող աշխատեմ:

 – Որ մտնեք քաղաքականությո՞ւն:

 – Քաղաքականությունը կա իմ սրտում: Միջազգային հարաբերությունները սովորել եմ:

 – Ասել է թե` համոզված եք, որ պետք է փող աշխատեք, նո՞ր մտնեք քաղաքականություն, որ կարողանաք քաղաքականությամբ զբաղվել:

 – Դե, պիտի փողով ապահովված լինես, որ քաղաքականության մեջ քո ծրագրերը, բաները առաջ տանես:

  – Ձեր հայրը հայտարարում է, որ այսօր քաղաքական հետապնդում է իրականացվում իր դեմ, Դուք համաձա՞յն եք դրա հետ:

 – Միանշանակ: Փողերի լվացում են կպցնում, բաներ են կպցնում, ինձնից լավ հորս թող մարդ չիմանա, ես գիտեմ` ինքը ինչ ձևի ա: Ազնիվ, մաքուր մարդ ա եղել, տասը տարի աշխատել ա: Ոչ մի առիթ, ոչ մի բան չի չարաշահել: Այդ առումով ուրիշ էդտեղ բան չկա հասկանալու, մենակ քաղաքական նպատակով է: 

 Արդեն որոշե՞լ եք` ո՞ւմ եք ընտրելու նախագահի ընտրություններում:

 – Ես չեմ կարա ընտրեմ, ցավոք սրտի, նոր եմ դիմել Հայաստանի քաղաքացի դառնալու համար:

 

Լուսանկարը՝ Արա Օսկանյանի ֆեյսբուքյան էջի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում