Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C

Վեդիում եղբայրը կնոջ աչքի առաջ բռունցքով և խոհանոցի տախտակով սպանել է հարազատ եղբորը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանի վարույթում է Գագիկ Մահլամյանի գործի քննությունը:

Գագիկ Մահլամյանը մեղադրվում է հարազատ եղբորը՝ Գենետիկ Մահլամյանին դիտավորյալ սպանելու համար: Եղբայրների գենետիկ ընդհանրությունը չի խոչընդոտել հանցագործության կատարմանը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 28-ին, ժամը 14-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ Գենետիկ Մահլամյանը իր տան երկրորդ հարկի պատուհանից տեսել է, որ եղբայրը՝ Գագիկը, անցնում է տան հետնամասով:

Գենետիկն ու Գագիկը, առաջադրված մեղադրանքի համաձայն, երկար տարիներ ընտանեկան ու կենցաղային հարցերի շուրջ լարված փոխհարաբերությունների մեջ են եղել: Երբ Գենետիկը դեպքի օրը Գագիկին դիտողություն է արել տան հետնամասով անցնելու համար, եղբայրների խոսակցությունը վերածվել է վիճաբանության:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկ Մահլամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյելով բարձրացել է տան երկրորդ հարկ:

Գագիկի մուտքն իր բնակարան կանխելու համար Գենետիկի կինը՝ Սեդան, ծածկել է մուտքի դուռը, Գագիկից պահանջել է ներս չմտնել, հեռանալ, բայց Գագիկ Մահլամյանը հրելով բացել է դուռը, Սեդա Մահլամյանի կամքին հակառակ մուտք է գործել նրա տուն, վեճի է բռնվել նախասրահում գտնվող եղբոր՝ Գենետիկի հետ:

Ըստ մեղադրանքի՝ Գագիկը սպանության սպառնալիքներ է տվել եղբորը, բռունցքներով, ապա խոհանոցային տախտակով հարվածներ է հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին՝ գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, քթի, կոպի, գլխի մաշկի արյունազեղումների, գլխուղեղի կողմնային, ուղեղիկի արտաքին ու ստորին մակերեսների ենթաոստանային արյունազեղումների, ուղեղանյութում, երկարավուն ուղեղում և ուղեղիկում կետային արյունազեղումների, դեմքի, ձեռքերի քերծվածքների ձևով պատճառել է մարմնական վնասվածքներ, գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում:

Ստացած վնասվածքներից Գենետիկ Մահլամյանը մահացել է:

Գագիկ Մահլամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 147 հոդվածի 1-ին մասերով:

Նրա խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում