Tuesday, 14 07 2026
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց հանցանքների վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային։ Պատասխանելով լրագրողի՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի վերաբերյալ հարցին՝ Բասսը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրից և օգտագործել «1915-ի դեպքերը» բառակապակցությունը։

«Չեմ կարող ասել, թե նախկինում տեղի ունեցած այս իրադարձությունների վերաբերյալ նախագահը կամ Կոնգրեսն ինչ հայտարարություններ կանեն, ինչպես կարտահայտվեն, սակայն կարող եմ ընդգծել, որ այս հարցում մեր քաղաքականությունը չի փոխվել։ 1915-ի սարսափելի դեպքերը, կոտորածներն ու ողբերգությունը պետք է ճիշտ ու անկողմնապահ ընդունվեն և´ Հայաստանի, և´ Թուրքիայի քաղաքացիների կողմից, ուստի հավատում ենք, որ դա օգտակար կլինի այդ ցավոտ դեպքերից հետո եկած հաջորդ սերունդներին»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Բասսը խոսել է նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի, Թուրքիայի՝ նախագահական կառավարման համակարգի անցնելու, ինչպես նաև սիրիական հակամարտության մասին։

Վերջերս Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը թուրքական «Սաբահ» թերթին տված մեկ այլ հարցազրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, կրկին խուսափողական դիրքորոշում էր արտահայտել։ Մասնավորապես, Բասսը Հայաստանին և Թուրքիային կոչ էր արել «վերագնահատել այդ դեպքերը», ինչպես նաև չափազանց բարձր էր գնահատել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ իր իսկ բնորոշմամբ պատմական ուղերձը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածվեց աղմուկ բարձրացրած հաղորդագրություն, որում «ցավակցություն էր հայտնվում հայերին»: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում էր, որ այն ուղղված է ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ է լուծում: Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակեցին, սակայն իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր:

Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փոխել է մարտավարությունը՝ փորձում է խիստ ժխտումից անցում կատարել ավելի ժամանակակից և արդյունավետ միջոցների, այն է՝ Ցեղասպանությունը կոչել այլ բառերով: Թուրքական կողմն ակտիվորեն կիրառում է «ընդհանուր ցավի» թեզը, որն ամբողջովին արտացոլվեց նաև Էրդողանի ուղերձում: Ըստ «ընդհանուր ցավի» թեզի՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ցավալի դեպքեր, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ, իսկ այդ ցավը բոլորինն է»։

Այսպիսով՝ Թուրքիան խուսափում է հայերի զանգվածային կոտորածներն ու հայրենազրկումը կոչել ցեղասպանություն, ինչպես նաև փորձում է հայերի «ցավը» տեղավորել Առաջին աշխարհամարտի շրջանակներում և հավասարեցնել թուրքերի կորուստներին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում