Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը իջեցրել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ «B»-ից հասցնելով մինչև «B-»՝ «բացասական» կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ վարկանիշի նվազեցումն արտացոլում է գործակալության կարծիքն այն մասին, որ հունական բանկերի և երկրի տնտեսության վրա ճնշում գործադրող լիկվիդայնության սահմանափակումները նվազեցրել են վարկատուներից նոր ֆինանսական օգնության ստացման ժամանակավոր շրջանակները:










































