Tuesday, 14 07 2026
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին

Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին:
Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, որոնք ուղղված են բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափով: Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ ԵՏՄ-ն ստեղծվել է փոխըմբռնման և բարեկամության հիմքի վրա և կոչված է ապահովել անդամ երկրների ժողովուրդների բարեկեցությունը:

Ողջունելով Ղրղզստանի միանալը ԵՏՄ-ին՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի Միության տնտեսական ներուժի ավելացմանը:

Հովիկ Աբրահամյանը վտահեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն սերտորեն համագործակցել ԵՏՄ անդամ պետությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրենց գործընկերների հետ՝ ԵՏՄ շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների և ԵՏՄ պայմանագրի դրույթների կատարումն ապահովելու նպատակով:

Ելույթի վերջում վարչապետ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկն անցկացնել Հայաստանում:

Անցնելով նիստի օրակարգային հարցերին՝ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵՏՄ շրջանակում տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է համատեղ մշակել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքում Եվրասիական ինժեներինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգ:Նիստում քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի Հանրապետության միանալուն առնչվող հարցեր:

Նիստի վերջում ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր:
Նիստում որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել մայիսի վերջին՝ Ղազախստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում