Tuesday, 14 07 2026
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

Անդրիաս Ղուկասյանի կինը չի միանա ամուսնու հացադուլին

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 8-րդ օրն է: Այս օրերին նա ունեցել է բազմաթիվ հյուրեր, եկել գնացել են ծանոթ ու անծանոթներ: Սակայն կա մեկը, ով ամեն օր, օրը մի քանի անգամ գնում է նրա մոտ ու ջուր է տանում` կինն է:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը սատարում է ամուսնու քայլերն ու գաղափարախոսությունը, սակայն «Ա1+»-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ  դժվար է խոսել նրա հացադուլի մասին:

Ինպե՞ս եք վերաբերում Ձեր ամուսնու հացադուլին ու արդյոք խրախուսու՞մ եք նրա այս քայլը:

– Երբ նա եկավ ու ինձ ասաց, որ այդպիսի որոշում է կայացրել, իհարկե, շատ դժվար էր ընդունել նրա ասածները: Սակայն ես հասկանում եմ, որ նրա այս քայլը անհրաժեշտ է գործողություն էր: Եվ, իհարկե, բոլոր հարցերում, սատարում եմ Անդրիասին:

Հնարավո՞ր է՝ միանաք նրան:

Ոչ, դրանք տարբեր բաներ են, իր հացադուլը  դա քաղաքական որոշում է: Իսկ ես պարզապես կին եմ և կապ չունեմ այդ հարցի հետ:

Դուք որևէ ազդեցություն ունեցա՞ք նրա նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման հարցում:

– Ոչ, նա պարզապես ինձ տեղյակ պահեց իր որոշմանը: Ինձ համար սկզբից զարմանալի էր, որովհետև կարծում էի, որ նրա ռեսուրսները դեռ բավարար չեն: Բայց զրուցեցի նրա հետ ու  ընդունեցի իր որոշումը:

Կհասնի՞ արդյոք Անդրիաս Ղուկասյանը իր նպատակին:

– Համոզված եմ, ինքը արդեն հասել է իր նպատակին: Մարդիկ սկսել են այլ կերպ մտածել: Մարդկանց մեջ հիմա հույս ու հավատ է ծնվել: Եվ նրանք սկսել են այլ աչքերով նայել իրականությանը:

Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների միջով Հայաստանում իշխանափոխություն լինի:

Իհարկե. հնարավոր է, եթե ընտրությունները լինեն արդար, ազատ: Ես համոզված եմ, որ ժողովուրդը կարող է միշտ ընտրություն կատարել և ընտրել իր առաջնորդին:

Կարո՞ղ է նա միայնակ հասնել իր ուզածին:

Հացադուլը մենակ է անցկացնում, բայց իր կողքին մեծ թիմ է կանգնած

Եվ իհարկե ամբողջ այդ քաղաքացիական թիմը սատարում է նրան: Նրա կողքին է  ու փորձում է բոլոր հարցերում օգնել նրան և առաջ տանել իր գաղափարները::

Պատկերացնու՞մ եք Ձեզ Առաջին տինոջ դերում:

Երկար չեմ մտածել դրա մասին, բայց ինչո՞ւ ոչ, պատկերացնում եմ:

Ինչո՞վ կզբաղվեք դուք, եթե դառնաք Առաջին տիկին:

Շատ հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնի Առաջին տիկինը: Առաջին հերթին սոցյալական ծրագրեր են, անպաշտպան խավերի համար: Ընտանիքներում երեխաների պաշտպանության հարցը: Ծնողազուրկ երեխաների հարցը: Ուսման ու բարոյական դաստիրակության հարցը: Դպրոցում չեն անցկացնում բարոյականության դասեր, սակայն դա պետք է դեռ դպրոցում սովորեցնեն :

Կշարունակե՞ք զբաղվել Ձեր գործով։

Շատ եմ սիրում իմ գործը, հատկապես, որ դա ընտանեկան գործն է: Հորիցս փոխանցվել է ինձ, ինձնից էլ՝ երեխաներին: Եթե ժամանակը բավականացնի, անպայման կշարունակեմ զբաղվել իմ գործով, բայց երևի որպես հոբբի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում