Saturday, 11 07 2026
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

«Սաակաշվիլիի դիմակը պատռվում է, ինչը նրան գցել է հիստերիայի մեջ». Չախալյան

Վրաստանում արդեն նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակումն արժանացել է Վրաստանի նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քննադատությանը: Այսօր նրան մեղադրում են նոր հանցագործությունների մեջ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Բազմազգ Վրաստան» շարժման առաջնորդ Առնոլդ Ստեփանյանը նկատեց, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր մեղադրանքներ է ներկայացնում վրացահայ արդեն նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին՝ նրան մեղադրելով Վրաստանում ռուսական լրտես լինելու մեջ: Սակայն, ըստ Առնոլդ Ստեփանյանի, հետաքրքիրն այն է, որ երբ Չախալյանն ազատազրկվել է, այդ հոդվածով մեղադրանք նրան չի ներկայացվել: «Եթե ինքն իսկապես ռուսական գործակալ է, ինչո՞ւ այդ հոդվածներով չի դատվել այն դեպքում, երբ Վրաստանում այդ հոդվածով մեծաքանակ մարդիկ են ազատազրկված, որ Վրաստանի նման պետության համար շատ-շատ է: Հետաքրքիր է, թե ինչու է Սաակաշվիլին նոր մեղադրանքներ առաջ քաշում, նաև մեղադրում է անջատողական և ռադիկալ լինելու մեջ: Այդ պարագայում ուրեմն անջատողական և ռադիկալ է նաև ոստիկանության նախկին պետ, այսօր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Նա, ինչպես Չախալյանը, նույնատիպ հայտարարություններով էր հանդես եկել»,- մեկնաբանեց Առնոլդ Ստեփանյանը՝ հավելելով, որ կասկածներ ունի, որ Վրաստանի գործող նախագահն անձնական կոնֆլիկտ ունի Չախալյանի հետ:

Ստեփանյանի խոսքերով՝ եթե Սաակաշվիլին մեղադրանքներ է ներկայացնում, պետք է դա կարողանա ապացուցել համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Նա նաև ընդգծեց, որ Վահագն Չախալյանին Իվանիշվիլին չէ, որ ազատ է արձակել, այլ նա համաներման է արժանացել խորհրդարանի ընդունած որոշման համաձայն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահագն Չախալյանն ասաց, որ որևէ անձնական կոնֆլիկտ երբևէ չի ունեցել Սաակաշվիլիի հետ, ավելին՝ նրան մինչ պաշտոնավարումը չի ճանաչել և չի առնչվել: Չախալյանի կարծիքով՝ պարզապես Սաակաշվիլիի դիմակն է պատռվում: «Ես սպասում էի իր կողմից նման արձագանքի, քանի որ արդեն կար նրա կողմից արձագանքներ իմ ազատ արձակման լուրերը լսելիս: Պարզապես հիստերիայի մեջ է ընկել»,- նշեց Վահագն Չախալյանը: Նա հիշեց, որ մինչ իր ազատ արձակումն անհեթեթ մեղադրանքների տարափի տակ փորձում էին արդեն իսկ սկսված ընթացքը կասեցնել, օգտվում էին հանգամանքից, որ ինքը բանտում էր, չէր կարողանում պատասխանել նրանց մեղադրանքներին. «Այսօր իրենց դիմակը պատռվում է, որից էլ հիստերիայի մեջ են ընկել, իսկ մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ»։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի վարչապետին և կառավարությանը մեղադրել է «վրացի հասարակության թշնամի», հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ: «Դա հակապետական քայլ էր. համաներման է ենթարկվել Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության գործակալ, որն աշխատում է Վրաստանի ամբողջականությունը փլուզելու համար»,- հայտարարել է Սաակաշվիլին հատուկ ուղերձում: Նա ընդգծել է, որ Չախալյանը հայ գործարար չէ և Հայաստանում չի աշխատում: «Այստեղ խոսքը Չախալյանի էթնիկ ծագման մասին չէ, քանի որ մենք ունենք շատ հայեր, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են նահատակվել հանուն նրա: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ հայ կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցանք մեր պետականության դեմ»,- ընդգծել է Սաակաշվիլին: Նախագահի խոսքերով՝ Չախալյանն ավերել է վրացական եկեղեցին, Ախալաքալաքի թանգարանը, և այդ գործողություններն ուղղված են Վրաստանի պետականության դեմ: «Նա չի ընդունում Ջավախեթին որպես Վրաստանի մաս, նա անհատ է, որը համեմատելի է աբխազ անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ: Իվանիշվիլին չի հասկանում, թե ում է ազատ արձակել»,- ընդգծել է նախագահը:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում լրագրողներին ասել է, որ չի միջամտել Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում