Thursday, 16 05 2024
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը

«Թոխմախի Մհերը» հաճախորդներին հետ նվաճելու համար էժանացրել է գազի գինը

Արդեն մի քանի օր է՝ «Թոխմախի» գազալցակայանում 1 խ.մ գազը լիցքավորվում է 170 դրամով՝ նախկին 190 դրամի փոխարեն: Երևանում սա առաջին գազալցակայանն է, որը նախկին թանկացում-էժանացումից՝ 230 դրամից – 200 դրամ, հետո նման գին է առաջարկում: Երևանում 1 խ.մ գազի լիցքավորումը տարբեր գազալցակայաններում տատանվում է 190-200 դրամի, մինչդեռ Երևանից դուրս՝ միջինը 160-170 դրամի սահմաններում:

Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված գազալցակայանը գնացել է նման քայլի, քանի որ նոյեմբերից կեսերից սկսած այստեղ լիցավորվող ավտոմեքենաների շարժը դանդաղել է: Վարորդները նախընտրել են լիցքավորել մեքենաները Մասիսի ճանապարհի, Այնթափի և մոտակա շրջանների այլ գազալցակայաններում: Մյուս կողմից, մշտական հաճախորդներ համարվող տաքսի ծառայություններն ու երթուղայինները սպասարկող կազմակերպությունների մի մասը հրաժարվել են պայմանագրից և ընտրել քաղաքից դուրս համեմատաբար մատչելի լիցքավորման տարբերակը:

Ըստ նույն աղբյուրի՝ էժանացումից հետո հաճախորդների հոսքը սկսել է շատանալ, բայց դեռ մի շաբաթ առաջ, հատկապես երեկոյան 1-ից հետո 7-8 մեքենա է մինչև լուսաբաց լիցաքավորվել: Սա նշանակում է, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է եղել, քանի որ այս գազալցակայանը Երևանում ամենախոշորներից է և փաստորեն նախընտրել է լիցքավորվող գազի գինն էժանացնել, քան մնալ առանց սպառողների:

Վարորդների շրջանում այս նորությունը հույս է առաջացրել, որ Երևանի մնացած լցակայաններն էլ այս օրինակով կէժանացնեն գազը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն, անդրադառնալով թեմային, նշեց, որ դաշտում կարգավորումները չկան, պատկան մարմինները չեն զբաղվում գնի և որակի կարգավորման խնդիրներով:

«Թե ինչ գին է սահմանվել՝ դա կապ չունի, չկա ջերմաստիճանային, ճնշման նորմավորում: Մարդիկ գիտեն, որ գինը կապ չունի, այստեղ մոլորություն կա, եթե 5000 դրամ էին վճարում ու վարում, ասենք, 200 կմ, հիմա 4500 կվճարեն ու ավելի քիչ կվարեն. արդեն պարզ է դառնում, որ այս էժանացումը թույլ չի տալիս հասկանալ ճշգրիտ պատկերը»,- նկատեց Պիպոյանը:

Նրա խոսքերով՝ ոլորտում վերջին դրական փոփոխությունը բաշխիչ աշտարակներ են եղել, դրանից հետո առաջընթացին ուղղված այլ գործողություններ չեն կատարվել:

«Վարորդները շատ լավ գիտեն, որ մարզերում ավելի մատչելի և որակյալ գազ են լիցքավորում: Լավ կլինի, եթե ՏՄՊՊՀ-ը, Շուկայի վերահոկողության պետական տեսչությունը ուսումնասիրություններ անցկացնեն Երևանի շուկայում, որպեսզի նման դեպքերում պատկերը հստակ լինի, թե վերջնական գնային հաշվարկն ինչ գործոններով է ձևավորվում»,- հայտնեց սպառողների իրավունքների պաշտպանը:

Թե ինչքանով է հնարավոր, որ մնացած գազալցակայանները վերանայեն իրենց գները, Պիպոյանը հետևյալ պատասխանը տվեց. քանի դեռ դաշտում մոլորեցում է ըիրառվում, մարդիկ գների փոփոխությունը վիզուալ են տեսնում և ոչ թե առարկայական, դժվար է հստակ ասել՝ ինչ կլինի:

«Եթե պատկան մարմիններն իրենց գործն անեն այս ոլորտում, հաշված ժամերի ընթացքում հասկանալի կլինեն թե՛ գինը, թե՛ կարգավորման չափանիշները»,- հավելեց Պիպոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում