Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին

Ներքաղաքական մանևրի ֆորս-մաժորային նեղությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը մտնում է ծանր ու տևական ճգնաժամի փուլ, որն ավելի ծանր է լինելու, քան 2008-09 թվականների ճգնաժամը: Շուվալովը հայտարարել է, որ պետք է պատրաստվել «կոշտ վայրէջքի», և հասարակությունը, բիզնեսն ու իշխանությունները պետք է պատրաստվեն նոր պայմաններում ապրելու:

Եթե Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարում է այդ մասին, կարող ենք պատկերացնել, թե իրականում ինչպիսին է վիճակը: Եվ եթե Ռուսաստանը պատրաստվում է «կոշտ վայրէջքի», ապա կարող ենք պատկերացնել, թե ինչի պետք է պատրաստվի ռուսական խնամատարության ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանը չի կարող ոչնչի պատրաստվել, որովհետև Հայաստանը զրկվել է նույնիսկ ինչ-որ բանի պատրաստվելու հնարավորությունից` անդամակցելով ԵՏՄ կոչվող կառույցին: Խնդիրն այն է, որ այս կառույցը, ըստ էության, սահմանափակել է Հայաստանի գործողությունների հնարավորությունները, կապել է Հայաստանի ձեռքերը, և այսօր Հայաստանն ընդամենը կարող է հուսալ, որ այդ կապկպված վիճակում կմնա այն դիրքում, որ երբ Ռուսաստանը կոշտ վայրէջք կատարի, Հայաստանը դրա տակ չմնա, այսինքն` վայրէջք չկատարի Հայաստանի վրա:

Այս ամենից հետո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն տարատեսակ մեկնաբանություններով խցկողները պետք է պատրաստվեն հայ ժողովրդից ներողություն խնդրելու այն ստորության համար, որ գործի են դրել ակնհայտորեն հստակ վտանգների պայմաններում: Նրանք ակնհայտորեն տեսնում էին, թե ինչ գահավիժում է տեղի ունենում Եվրասիական միությունում, Ռուսաստանում, սակայն շարունակում էին Հայաստանի հասարակությանը կերակրել տնտեսական օգուտների մասին սին խոստումներով: Բայց հազիվ թե բարոյականությունը թույլ տա ներողություն խնդրել այդ ամենի համար, եթե թույլ էր տվել նմանօրինակ բացահայտ կեղծիքներով խեղաթյուրել հանրային կարծիքն ու տրամադրությունները:

Իշխանությունների և նրանց աջակցած` այսպես կոչված քաղաքական ուժերի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, թեև հենց նրանք են երևի թե այսօր ամենից շատ մտածում, այսպես ասած, գնացքից թռչելու մասին: Ոչ մի կասկած, որ և իշխանությունները, և նրանց ուղղակի կամ անուղղակի աջակցած քաղաքական ուժերը՝ իհարկե աջակցած Ռուսաստանի ահից, ոչ թե իշխանությունների սիրուց, այսօր պատրաստվում են ԵՏՄ-ի կամ Ռուսաստանի կոլապսին, և ամենայն հավանականությամբ գրվում են ապագա ելույթների տեքստեր այդ կոլապսի և փլուզման մարգարեությունների մասին ավետելու համար: Այսօր անկասկած աչքի են անցկացվում նախկին տեքստերը, այսպես ասած` գույքագրվում են նախկին տեքստերը, որպեսզի հայտնաբերվեն կախման կետեր՝ փլուզման մարգարեությունների հղումներ կառուցելու համար: Այս ամենն, իհարկե, այսպես ասած զուսպ դինամիկայով, քանի որ Ռուսաստանի փլուզումը դեռ պետք է վերապրել:

Մինչդեռ այստեղ կան մեծ հարցականներ, որովհետև, ինչպես ժողովրդական խոսքն է ասում` մինչև գերը նիհարի, նիհարը հոգին կավանդի: Մինչև պուտինյան կառուցվածքի և տրամաբանության Ռուսաստանը կգտնի իր տրամաբանական վախճանը՝ քաշային կատեգորիայից ավելի մեծ հավակնություններ ունենալու արդյունքում, քրեաօլիգարխիկ Հայաստանը կարող է շունչը փչել: Իսկ սա մարտահրավեր է ոչ միայն իշխանությունների, այլ նաև այսպես ասած ընդդիմադիր ուժերի համար: Հարցն այն է, որ եթե Հայաստանում իրավիճակը կտրուկ վատանում է կամ թեկուզ ոչ կտրուկ, բայց դինամիկ կերպով ծանրանում է սոցիալ-տնտեսական կացությունը,- իսկ դա թվում է անխուսափելի, ինչի մասին են վկայում նաև Հայաստանի տնտեսության մասին միջազգային կանխատեսումներն ու վարկանիշների նվազեցումը,- ապա այս իրավիճակը ոչ միայն իշխանությունների համար է մարտահրավեր, այլ նաև նրանց ընդդիմություն ներկայացող ուժերի, քանի որ նրանց համար անհնար կդառնա հասարակության սոցիալական բողոքը առաջնորդելուց խուսափելը, հասարակությանը ինչ-որ պատրվակներով փողոցից տուն ճամփելը կամ նրանց փողոց չհրավիրելը: Իսկ սա նշանակում է, որ իշխանափոխության հարցը պետք է դրվի անխուսափելիորեն, եթե ոչ Սերժ Սարգսյանի հեռացման, ապա առնվազն Հովիկ Աբրահամյանի:

Այսինքն` առաջատար ընդդիմադիր ուժի կարգավիճակում հայտնված Գագիկ Ծառուկյանը անխուսափելիորեն պետք է պահանջի Սերժ Սարգսյանի կամ առնվազն իր խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, այն Աբրահամյանի, որին վարչապետի պաշտոնի բերեցին մի քանի ամիս առաջ: Իհարկե, կասկածից վեր է, որ եթե ոչ իշխանական ուժերը փոքր-ինչ քաղաքական հեռատեսություն ունենային, ապա կանխատեսելով Ռուսաստանի նմանօրինակ գահավիժումը` ձեռնպահ կմնային Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելուց և նրան կպահեին, այսպես ասած, ավելի վատ օրերի համար: Սակայն մյուս կողմից էլ` ապրիլին դեռևս հստակ չէր, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցներին գումարվելու է նաև նավթի գնի ավելի քան 60 տոկոս անկումը:

Այսպիսով, Հայաստանում սոցիալ-տնտեսական լարվածության աճին զուգահեռ, այսպես ասած ոչ իշխանական բևեռի մանևրի հնարավորությունը նվազում է: Սրան զուգահեռ, ոչ իշխանական ուժերն, իհարկե, Սերժ Սարգսյանի հրաժարական հազիվ թե պահանջեն: Այստեղ միայն կարողության հարց չէ, այլ նաև ցանկության: Ներկայիս բարդ իրավիճակում այդ բևեռը անկասկած կխուսափի իրավիճակի ողջ պատասխանատվությունը ստանձնելու հեռանկարից, առավել ևս աշխարհաքաղաքական ներկայիս լարվածության պայմաններում: Հետևաբար կմնա Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելը: Սակայն դա էլ կնշանակի վերջ Աբրահամյանի նախագահական հավակնություններին:

Մյուս կողմից` այս իրավիճակը կարող է նպաստավոր լինել Ռոբերտ Քոչարյանի համար, որն, ի դեպ, նախօրեին հերթական անգամ հարցազրույցով խախտել էր լռությունն ու հիշեցրել իր քաղաքական գործոնի մասին: Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն հանդիսանում է Սերժ Սարգսյանի ժառանգորդության հավակնորդ, և նա ավելի շատ ակնկալում է ոչ թե իշխանությունների, այլ ոչ իշխանական ուժերի աջակցությունը այս հարցում: Նման աջակցություն ակնկալում է նաև Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս: Եվ եթե Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս այս շարքից, ապա ԲՀԿ-ի համար Քոչարյանի թեկնածությանը այլընտրանք կարծեք թե չի մնում, որովհետև 2018 թվականին Սերժ Սարգսյանի պլանները փոխելու համար դրածո թեկնածուն խիստ անբավարար կլինի, պետք կլինի ուժեղ թեկնածու: Իսկ այդպիսին կարող է լինել միայն Ռոբերտ Քոչարյանը, մնացյալն, իհարկե, կախված կլինի արդեն հարակից ներքին ու արտաքին բազում հանգամանքներից, որոնցով էլ կպայմանավորվի Քոչարյանի հնարավոր որոշումը:

Ոչ իշխանական բևեռը, սակայն, ակնհայտորեն լիովին պատրաստ չէ նման արագ զարգացումների և հավանական է, որ սոցիալ-տնտեսական լարվածության աճին զուգահեռ, այս բևեռը կփորձի իր միջոցներն ի սպաս դնել իրավիճակը կայունացնելու իշխանական ջանքերին, ներկայիս ներքաղաքական ստատուս քվոն և դինամիկան պահպանելու համար:

 

Լուսանկարը` Irakan.info-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում