Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

Արամ Սարգսյան՝ «Քոչարյանի մոտ միակ տղամարդու սինդրոմը վեր է ածվել քրոնիկական հիվանդության». մամուլ

«168 ժամ»-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանի հետ :

– Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ՝ ո՞վ է մեղավոր, որ այս ընտրություններում իշխանության թեկնածուն չունի համարժեք այլընտրանք. դա իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության գործունեության արդյունքն է:

– Համաձայն եմ, որ նախորդ բոլոր նախագահական ընտրություններում հասարակությունը համախմբված է եղել ուժեղ թեկնածուի շուրջ, ով իրական այլընտրանք է եղել իշխանությանը, և, եթե այսօր չկա այդ համարժեք այլընտրանքը, մեղավորը և՛ իշխանություններն են, և՛ ընդդիմությունը: Խոսքը ոչ միայն այսօրվա ընդդիմության մասին է, այլ մինչ այդ գոյություն ունեցածների: Սկսած 1996 թվականից, ընդդիմությունը փորձել է իշխանության հարցը լուծել հետընտրական պրոցեսների միջոցով, և միշտ անհաջողության է մատնվել, որը հասարակության մեջ անվստահություն է առաջացրել ընդդիմության և նրա առաջնորդների նկատմամբ: Հենց այդ պատճառով ես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առաջ էի քաշում այն թեզը, որ իշխանությանը պետք է հաղթել ոչ թե ընտրություններից հետո, այլ մինչև ընտրությունները, իսկ ընտրություններով պետք է ամրագրել այդ հաղթանակը:

Հասարակության մեջ ընդդիմության նկատմամբ անվստահության պատճառի մյուս աղբյուրն էլ այն էր, որ վերջին տարիներին, հանուն իշխանությունը վերցնելու, ընդդիմությունն էլ դրսևորելով ոչ սկզբունքայնություն, ինչը միշտ հատուկ է եղել իշխանությանը, գնաց ինչ-ինչ ստվերային կամ բացահայտ համաձայնությունների, տարբեր քաղաքագիտական վերլուծությունների և հակաքաղաքական դաշինքների: Ու այդ պատճառով հասարակության մեջ ստեղծվել է անվստահության այնպիսի մթնոլորտ, որ, եթե անգամ Հիսուս Քրիստոսը գա և ասի՝ եկել եմ ձեզ փրկելու այս իշխանություններից, կասեն՝ չէ, դու մեզ չես փրկելու, դու եկել ես Սերժ Սարգսյանի հաղթանակը լեգիտիմացնելու: Ամփոփելով՝ ասեմ, որ ներկա վիճակը բնութագրվում է քաղաքական ուժերի նկատմամբ հասարակության հավատի իսպառ բացակայությամբ, և մեր ամենակարևոր խնդիրը լինելու է այդ հավատի վերականգնումը:

– Գուցե պատճառն ավելի պա՞րզ է, և Սերժ Սարգսյանը կարողացավ լեզու գտնել բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ և նրանց չեզոքացնե՞լ որպես մրցակից:

– Կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության հետ լեզու չի գտել և մեզ չի չեզոքացրել: Չեմ կարծում նաև, որ ՀԱԿ-ի հետ էլ Սերժ Սարգսյանը լեզու գտավ, ինչ-որ պահի ՀԱԿ-ը փորձեց երկխոսության, բանակցությունների միջոցով երկիրը դուրս բերել քաղաքական ճգնաժամից, բայց այդ խնդիրը չլուծվեց: Չեմ կարծում նաև, որ այսօր առաջադրված թեկնածուները լեզու գտնելուց հետո են առաջադրվել: Եթե ես չեմ մասնակցում կամ չեմ սատարում որևէ մեկին, ապա դա չի նշանակում, որ նրանց մեջ հաղթող թեկնածու չկա: Ընդհակառակը, հույս ունեմ, որ նրանց կհաջողվի փոփոխությունների հնարավորության հույս արթնացնել հասարակության մեջ, համախմբել հասարակությանը և հաղթել: Ես նրանց հաղթանակ և հաջողություն եմ մաղթում:

– Եթե ընտրություններում հաղթի Սերժ Սարգսյանը, ինչն այս պահին ամենահավանականն է թվում, հասարակության մեջ ավելի կխորանա այն տեսակետը, որ իշխանությունը հնարավոր չէ ընտրություններով փոխել: Արդյոք այդ պայմաններում ընդդիմության գոյությունը չի՞ դառնում ինքնանպատակ:

– Մեր հարևան Ադրբեջանում հենց այդպիսի իրավիճակ է, և Հայաստանում էլ քաղաքական զարգացումների տենդենցը տանում է դրան, որ Հայաստանում էլ նման իրավիճակ ստեղծվի: Բայց Հայաստանում այդ վիճակը չի կարող երկար ապագա ունենալ, քանի որ Ադրբեջանն ունի նավթային ռեսուրսներ, իսկ Հայաստանը զուրկ է դրանից: Հայաստանը կարող է զարգանալ միայն հասարակական ակտիվության և երկրի կյանքում հասարակության ավելի լայն շերտերի ներգրավման պայմաններում: Բռնապետության պայմաններում դա անհնար է, քանի որ բռնապետությունը մտածում և գործում է հասարակության փոխարեն, բռնապետություններում հասարակական ակտիվություն չկա, կամ շատ ցածր է: Իսկ Հայաստանին թռիչքաձև զարգացում է պետք:

Խոսում են 7 տոկոսանոց աճի մասին, բայց դա ձեռք է բերվել արտաքին պարտքի ավելացման հաշվին, իսկ այդ աճը և մի բան էլ ավելի՝ գնում է այդ վարկի սպասարկմանը, էլ չեմ ասում, որ այդ 7 տոկոսով մեզ 100 տարի կպահանջվի՝ հասնելու եվրոպական միջինին: Այնպես որ, Հայաստանում բռնապետությունն ապագա չունի, մանավանդ որ, ես բարձր կարծիքի եմ իր իրավունքների համար պայքարող հայ մարդու մասին: Եվ 2003թ., և 2008թ. Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու իրական հնարավորություն կար, և ես վստահ եմ, որ համախմբվելու, պայքարելու և փոփոխության հասնելու կամք հասարակությունն ունի, ներկա վիճակն անցողիկ է:

– Ընդամենը մի քանի ամիս առաջ թվում էր, որ այս անգամ ևս կարող է նման վիճակ ստեղծվել, բայց ընտրությանն ընդառաջ՝ վիճակը խաղաղվեց:

– Հասարակությունը մի պահ խաբվեց, շփոթվեց՝ մտածելով, որ, եթե ընտրություններում հաղթում է շատ փող ունեցողը, փող բաժանողը, ապա Սերժ Սարգսյանին կարող է հաղթել նա, ով ավելի շատ փող ունի, կամ պատրաստ է ավելի շատ փող ծախսել: Հասարակությունը պետք է դաս քաղի և հասունանա իր սխալների վրա: Իսկ ես՝ որպես «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, պետք է այնպես անեմ, որ հաջորդ համապետական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունը հանդես գա սեփական թեկնածուով: Ներկա իրավիճակը, երբ մենք չենք մասնակցում ընտրություններին, մեր կուսակցության ավելի քան 10-ամյա պատմության ամենատխուր էջերից է:

– Տեսակետ կա, որ եթե քաղաքական կուսակցությունները չառաջնորդեին հասարակությանը, այլ հասարակությունն ինքն ինչ-որ կերպ ինքնակազմակերպվեր, ապա ավելի հեշտ կհասներ հաջողության: Համաձա՞յն եք նման տեսակետի հետ:

– 21-րդ դարում քաղաքական պայքարի այլ ճանապարհ, քան կուսակցական պայքարն իշխանության համար, չկա: Մյուս ճանապարհն ապստամբությունն է, որր ոչ միայն 21-րդ դարին, այլ նաև մեր ժողովրդին բնորոշ չէ: Ավելին, ես համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնք ունեն հասարակությանը համախմբելու և փոփոխությունների հասնելու ռեսուրս:

– Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ առաջնորդ հնարավոր չէ դարձնել, առաջնորդ դառնում են: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո այդպես էլ որևէ մեկն առաջնորդ չդարձավ:

– Հասարակության մի հատվածի համար առաջնորդը Պարույր Հայրիկյանն է, թե որ հատվածի համար՝ ցույց կտան ընտրությունները, մի հատվածի համար առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, մեկ այլ հատվածի համար՝ Հրանտ Բագրատյանը: Եվ եթե առաջնորդ լինելու ցուցանիշը համարենք ընտրություններում ստացած ձայները, ինչպես դա տեղի ունեցավ 2003 կամ 2008թ., ապա պետք է սպասենք այս ընտրությունների արդյունքներին, և տեսնենք՝ ձևավորվե՞ց այդ առաջնորդը, կամ ո՞ւմ է հասարակությունը համարում իր առաջնորդը: Պակաս կարևոր չէ նաև, թե ովքեր են համախմբված այդ առաջնորդի շուրջ: Թե 2003թ., և թե 2008թ., ես և մեր կուսակցության հարյուրավոր և հազարավոր անդամներ անձնվիրաբար կանգնեցինք նախ՝ Ստեփան Դեմիրճյանի կողքին՝ համոզված լինելով, որ հնարավոր է հասնել փոփոխությունների, ապա և՝ Լևոն Տեը-Պետրոսյանի կողքին:       Մեր կուսակցության տասնյակ և հարյուրավոր անդամներ ընտրատեղամասերում կռիվ տվեցին, ենթարկվեցին քաղաքական և քրեական հալածանքների, և ավելի շատ, քան նույնիսկ առաջնորդների կուսակցությունների անդամները: Եվ նաև իրենց անձնվեր պայքարով նպաստեցին նույն այդ առաջնորդի ձևավորմանը, քանի որ առաջնորդը միայնակ չի կարող ձևավորվել:

– Իսկ ինչո՞ւ այս ընտրություններում չկանգնեցիք որևէ թեկնածուի կողքին, գուցե 2003-ի կամ 2008-ի հետ համեմատած՝ համոզվա՞ծ չեք, որ կարելի է հասնել հաջողության:

– Այս ընտրություններում մեր կուսակցության որոշումը բխեց մեր ծանր իրականությունից: Եթե մենք տեսնեինք որևէ ընդդիմադիր ուժ, որի միջոցով հնարավոր էր հասարակական լայն զանգվածներ համախմբել և հաղթանակի հասնել, իհարկե, էլի կմտնեինք նախընտրական պայքարի մեջ. ընտրատեղամասերում կռիվ կտայինք, կկանգնեինք հրապարակներում և կպայքարեինք հաղթանակի համար: Դժբախտաբար, այս պայմաններում մենք նման թեկնածու և ուժ չտեսանք, որի մեղավորը ժամանակն էր և գործընթացները, որոնք բերեցին դրան: Բայց ես համոզված եմ, որ այս վիճակը հավերժ չէ:

– Ռոբերտ Քոչարյանն ակնարկեց, որ 2018թ. իր առաջադրմանը խոչընդոտող գործոնները վերացած կլինեն, և հայտ ներկայացրեց լինելու իշխանության հաջորդ թեկնածուն: Ըստ Ձեզ՝ ի՞նչը պետք է խանգարի, որ 2018թ. չկրկնվի ներկա վիճակը, և նա հնարավորություն չունենա առանց խոչընդոտ վերադառնալ իշխանության:

– Ռոբերտ Քոչարյանի մոտ միակ տղամարդու սինդրոմը վեր է ածվել քրոնիկական հիվանդության: Նրա խոսքն ուղղված էր ոչ թե հասարակությանը, այլ Սերժ Սարգսյանին և ղարաբաղցիներին: Նա ուզում էր ասել, որ՝ ես եմ քեզ ծնել, ես եմ քեզ բերել-դարձրել նախագահ, ես եմ, որ այսօր մեծահոգաբար չեմ առաջադրվում՝ թույլ տալով, որ դու երկրորդ անգամ դառնաս նախագահ, բայց հետո էլի ես եմ լինելու: Եվ նա այս հինգ տարիներն օգտագործեց նման վիճակ ձևավորելու համար, այսօր ստեղծված վիճակի հեղինակներից մեկն էլ նա է:

– Բայց եթե նա կարողացավ այսպիսի իրավիճակ ձևավորել, ապա կարող է նաև հետ վերադառնալ: Դրա օրինակը մենք ունենք Ռուսաստանում:

– Այս կամ այն թեկնածուի նախագահ դառնալու հնարավորությանը պետք է մոտենալ հետևյալ հարցադրմանը պատասխան տալուց հետո, ունի՞ տվյալ անհատը հասարակական պահանջարկ, թե՞ ոչ: Կարծում եմ, որ մեր հասարակությունը մազոխիստ չէ, և այն մարդը, ում իշխանավարության ընթացքում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27, տեղի է ունեցել Մարտի 1, որն այդպես էլ չբացահայտվեց, քանի որ պարզ չդարձավ, թե ում հրամանով է Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառել, չի կարող հասարակական աջակցություն ունենալ: Չկա նաև այն քաղաքական ուժը, որը կաջակցի Ռոբերտ Քոչարյանին՝ վերադարձի ձգտման իրականացման հարցում: Ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նայում եմ իր պատմած անեկդոտի կոնտեքստում՝ վատ պարողին խանգարող հանգամանքների առումով: Եթե նա հնարավորություն ունենար առաջադրվել և հաղթել, նա դա կաներ: Չառաջադրվեց, որովհետև գիտեր, որ պարտվելու է, համոզված ասում եմ, որ հետո էլ է պարտվելու, եթե առաջադրվելու փորձ անի:

Ինչ վերաբերում է, որ իշխանությունն իր միջից այլ մարդ գտնի և նրա միջոցով վերարտադրվի, այո, 2018թ. համար Սերժ Սարգսյանն իրավահաջորդ է ընտրելու, և դա չի լինելու որևէ ընդդիմադիր գործիչ, այլ իշխանության միջից որևէ մեկը, որը լինելու է համակարգի շարունակականության երաշխավորը: Բայց ընդդիմությունն էլ պետք է հենվի իրական փոփոխությունների ձգտող հասարակության վրա, որը անհամեմատ մեծ է և ուժեղ: Պետք է կուսակցական և կազմակերպչական բջիջներ ստեղծել բոլոր համայնքներում, որոնք պետք է աշխատեն, պետք է գործեն: Քաղաքականությամբ միայն էնտուզիազմով հնարավոր չէ զբաղվել, ընդդիմությունը պետք է ֆինանսական հնարավորություններ ունենա՝ գրասենյակներ բացելու, դրանք պահելու համար: Իշխանությունը փակել է ընդդիմության նյութական հնարավորություն ունենալու բոլոր ուղիները, ընդդիմադիրները չեն աշխատում, իսկ այն ընդդիմադիրները, ովքեր փորձում են նյութական միջոցներ հայթայթել, նրանց նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցվում փողերի լվացման կոնտեքստում: Եվ իշխանությունը մնում է մեն-մենակ՝ իր ներսում, ինքն իր հետ, որն էլ տանելու է ինքնաոչնչացման: Հնարավոր է, որ այդ ինքնաոչնչացումը երկար տևի, բայց դա կոչնչացնի ոչ միայն իշխանությանը, այլ նաև երկիրը: Դրա համար այսօրվա վիճակից հետևություններ պետք է անի ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև և առաջին հերթին՝ իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում