Tuesday, 21 07 2026
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց

Մերկ ընտրություններ

Հայաստանի նախագահի ներկայիս ընտրությունները աչքի են ընկնում ոչ միայն այն յուրահատկությամբ, որ ըստ էության երկու, այսպես ասած, ազդեցիկ ուժեր հետ քաշվեցին և չառաջադրեցին իրենց առաջնորդներին, և մրցակցային ընտրություններ կարծես թե չեն ստացվում, այլ նաև նրանով, որ ներկայիս ընտրությունները կարծես թե դառնում են, այսպես ասած, ընդհատակային:

Այսինքն` տեղի է ունենում ընտրարշավ դե յուրե կանոնների համաձայն, կատարվում են առաջադրումներ, գրանցումներ, կան թեկնածուներ, նախընտրական արշավ և ծրագրեր, հայտարարություններ` շանսերի և այլնի մասին, ու կա իրական քաղաքական սուր պայքար այդ ամենի ներքո: Ընդ որում, այսպես ասած` ֆորմալ ընթացակարգերի մասնակիցների մի զգալի մասը իրական պայքարի հարթակում չէ, այլ ընդամենը հանդիսանում է գործիքներից մեկը:

Նախընտրական արշավում հետաքրքիր իրավիճակ է ստեղծել նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը: Նա հացադուլ է հայտարարել Սերժ Սարգսյանի գրանցումը չեղյալ համարելու կամ Հայաստանից ԵԱՀԿ դիտորդական առաքելության հեռանալու պահանջով: Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ստեղծել է նախընտրական գործընթացի բարոյական մի շերտ, որը մասնակիցներին որոշակի, այսպես ասած, հոգեբանական անհարմարություն է պատճառում: Նրանք առնվազն պարտավորված են զգում իրենց որևէ կերպ արձագանքել Ղուկասյանի սահմանած նշաձողին: Իհարկե, այդ արձագանքը առայժմ ոչ թե բովանդակային է, այլ ձևական, բայց այն կա:

Այսինքն` մի քանի թեկնածուներ հայտարարել են քարոզարշավը դադարեցնելու ու անգամ մասնակի հացադուլի մեջ ներգրավվելու մասին: Սա նշանակում է, որ Ղուկասյանի քայլը ակնհայտորեն կատարել է մի նվազագույն դեր՝ ստիպելով խաղի մասնակիցներին առնվազն շեղվել նախանշված ճանապարհից:

Իհարկե, հացադուլի գլխավոր նպատակի կամ, այսպես ասած, պահանջի, հարցադրման հետ դա առայժմ այդքան էլ կապ չունի, բայց առնվազն այն, որ ընդհանուր խաղի տրամաբանությունը հաջողվել է թեկուզ արտաքին դրսևորումների առումով փոխել, արդեն իսկ որոշակի արդյունք է: Այսինքն` Ղուկասյանին ինչ-որ առումով հաջողվել է բավական խոսուն կերպով ցույց տալ, որ նախընտրական գործընթաց կոչված այդ ամենը հանրային և պետական շահի հետ կապ չունի, և որ իրականում այդ ընտրական գործընթացի տակ տեղի է ունենում մեկ այլ՝ ավելի հեռահար խաղ, որը պետք է խափանել և դրան պարտադրել հանրային գործընթաց:

Այդ տեսանկյունից Հայաստանում տեղի է ունենում մերկ ընտրություն կամ, թող տարօրինակ կամ պարադոքսալ չհնչի, թափանցիկ ընտրություն: Պարզապես թափանցիկն այս դեպքում վերաբերում է այն ստվերային քաղաքականությանը, որ մինչ այժմ գերիշխել է Հայաստանում: Ընթացիկ ընտրությունը բացահայտում է այդ ստվերային քաղաքականությունը. դա է թափանցիկ դարձնում հասարակության համար: Իսկ այդ գործում զգալի նշանակություն ունեցավ բարոյականության, մարդասիրական մի փոքր դոզան, որ ներդրվեց առաջին հայացքից ոչինչ չնշանակող և ոչինչ չվճռող հացադուլի միջոցով:

Մնացյալն արդեն հասարակության ինքնակազմակերպական կարողությունների խնդիրն է, որովհետև պարզ է արդեն, որ քաղաքական բոլոր սուբյեկտները Հայաստանում այլևս ոչ թե արդյունք են ստեղծում՝ թեկուզ իրենց համար պիտանի քաղաքական արդյունք, այլ ընդամենը օգտվում են մինչ այժմ հասարակության հարաբերական անարդյունավետությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում