Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Գուրգուրանք` հպատակության դիմաց

Կիրակի երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը բառիս բուն իմաստով ցնցել է Հայաստանի հասարակությանը: Գրեթե բոլորը մատնանշում են Հայաստանում բնակարանի, սննդի, հագուստի, տարրական բուժօգնության և կրթության կարոտ հարյուր հազարավոր քաղաքացիներին և «Տաշիր-2011»-ի ընթացքում Հայաստանի սոցիալապես ապահովված, կուշտ ու կուռ երգիչ-երգչուհիներին նվիրաբերված թանկարժեք նվերները, ինչի համեմատությունն ուղղակի չի տեղավորվում մարդկային բանականության շրջանակում:

Եվ այդ շրջանակում էլ հասունանում է մի շատ կարևոր հարց, որ կապված է հայ մեծահարուստների հետ: Ի՞նչ է նշանակում ժամանակակից հայ մեծահարուստ, ի՞նչ է նշանակում ժամանակակից հայ միլիոնատեր կամ միլիարդատեր: Ի՞նչ արժեհամակարգով են ապրում այդ մարդիկ: Ի՞նչ է նրանց համար հարստությունը` հայ ազգի կենացը հնարավորինս թանկարժեք խմիչքով խմելու հնարավորությո՞ւն, թե՞ սեփական փառասիրությունն ու անձնական հավակնությունները բավարարելու միջոց: Իսկ այդ հարստության մեջ ո՞ր տեղն է գրավում ազգային ու պետական պատասխանատվության զգացումը:

Պետություն և անձնական կապիտալ փոխհարաբերության մեջ, իշխանական պաշտոնից ու քաղաքական և բիզնես քվոտաներից բացի, էլ ի՞նչ արժեքներ են տեսնում ժամանակակից հայ մեծահարուստները, որոնք կամ Հայաստանում են գերհարստացել, կամ գերհարստացել են արտերկրում, օգտագործելով նաև Հայաստանի պետական լծակները` այդ լծակները յուրացրած իշխանության հետ տարատեսակ գործարքներ կնքելով, երբ ասենք` պետական դիվանագիտությունն անգամ կարող է ծառայեցվել այս կամ այն երկրում այդ մեծահարուստների բիզնես-շահերը սպասարկելուն, ինչի դիմաց նրանք կարող են համաձայնել հայրենիքում մի քանի կոպեկի ներդրում անել:

Սա չէ՞ արդյոք Տիգրան Սարգսյանի կառուցած կամ կառուցելիք «հայկական աշխարհը»: «Տաշիր» մրցանակաբաշխությունը չէ՞ արդյոք այդ աշխարհի գեղագիտական և բարոյահոգեբանական գագաթնակետը: Սա չէ՞ արդյոք ժամանակակից հայ ազգային կապիտալի իրական դեմքը, որից վերջին տարիների ընթացքում հաջողվեց Հայաստանի իշխանության և ռուսահայ միլիարդատերերի համատեղ պայմանավորվածության և ջանքերի շնորհիվ հեռացնել այն թեթև արևմտյան երանգները, որ կային ի դեմս արևմտյան սփյուռքի մեր բարերարների, որոնք իրենց թույլ չտվեցին հայրենիքի հեռուստաեթերներում շողշողացող ազգային կապիտալի դիմագիծ լինել հայրենիքի հաշվին տարատեսակ գործարքների գնով:

Ազգային կապիտալի դեմքը նրանք ամբողջությամբ թողեցին ժամանակակից հայ միլիոնատերերին կամ միլիարդատերերին, որոնք այսօր ամբողջ թափով ուղղակի ծամածռում են այդ դեմքը, արժեզրկում թե՛ ազգային, թե՛ կապիտալ հասկացությունները, իսկ դրա հետ միասին նաև ոտնատակ տալիս պետական ու բարոյական բազմաթիվ կատեգորիաներ, ստանձնում պետական նոր լեքսիկոնի` «համբալապաշարի» հովանավորությունը: Դրա դիմաց էլ կատարվում է մի քանի բարեգործական ակցիա, մի քանի նվիրատվություն, որպեսզի դրանով արդարացվի մնացյալ ամեն ինչ, որ կկամենա «ազգային» կապիտալի սիրտը կամ ախորժակը:

Ու պատահական չէ նաև, որ այս ամենի գագաթնակետը պատսպարվում է Կրեմլի համագումարների պալատում, այսինքն` Կրեմլի պատերի մեջ, որտեղ ռազմավարական խնդիրներից մեկը հանդիսանում է հայկական ներուժի լիակատար և երկարաժամկետ կապիտուլյացիան ու հպատակեցումը ռուսական կայսերապետականությանը: Պատահական չէ, որ ցանկացած ազգի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող այդ գործոնը, տվյալ դեպքում մեր ազգային կապիտալը բարուրելու, խնամելու, փայփայելու և այդ ձևով փաստացի վերջնականապես դեգրադացնելու պատրաստակամությունը սիրահոժար ստանձնել է Կրեմլը` «գուրգուրանք` պաշտամունքի դիմաց» սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում