Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան բանակցություններ կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում Թբիլիսիում դադարեցված ենթակառուցվածքային նախագծերի վերսկսման շուրջ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի տեղեկատվությունը, Սաակաշվիլին և Ուգուլավան ԱՄԷ են մեկնել այսօր առավոտյան:
ԱՄԷ-ից Սաակաշվիլին մեկնելու է Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:










































