Thursday, 06 06 2024
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է

Բռնապետի ոստիկանապետը երբեք հրաժարական չի տա

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:


– Սերժ Սարգսյանը վերջերս խորհրդակցություն անցկացրեց ոստիկանությունում, բավական կոշտ քննադատություն հնչեցրեց, այնուհետև ձերբակալվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը: Ձեր կարծիքով, իրո՞ք իշխանությունները փորձում են բարեփոխումների գնալ:


– Եթե նկատել եք, ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի մեջ միայն երկու առարկայական հարցի մասին խոսվեց: Մեկը Թամամյանի դեպքն էր, մյուսը` Գավառում կատարվածը, երբ սպանության փորձը ոստիկանությունը որակել էր խուլիգանություն` իհարկե, համապատասխան կաշառքի դիմաց: Նույնիսկ թվեր են հնչում` խոսում են 300 հազար դոլարի մասին: Այդ ելույթում ուրիշ ոչ մի ծրագրային, բարեփոխման դրույթ չկար: Ցանկացած նորմալ երկրում, երբ քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, այն էլ` գեներալի ուսադիրներով, ապա ՆԳ նախարարը կամ ոստիկանապետը հրաժարական է ներկայացնում: Սա պատվի խնդիր է: Ավելին` հիշեցնեմ, որ երբ սպանվեց ոստիկանապետի տեղակալը` Մհերյանը, այդ նույն ոստիկանապետը հայտարարեց, թե հանցագործության բացահայտումը պատվի հարց է: Մինչդեռ, առայսօր հանցագործությունը բացահայտված չէ:


– Ինչո՞ւ չի բացահայտվել: Ձեր կարծիքով, չե՞ն կարող, թե՞ չեն ցանկանում:


– Չեն ցանկանում: Բայց եթե ցանկություն էլ լիներ, ապա չէին կարողանա: Պատճառն այն է, որ ոստիկանությունը, հատկապես Ալիկ Սարգսյանի ղեկավարման օրոք, վերածվեց խամաճիկ, տձև օրգանի: Մարտի 1-ի խայտառակությունից հետո սկսեցին ժողովրդի աչքում պախարակել ոստիկանությանը և դրդել սրիկայությունների: Առաջին հերթին նկատի ունեմ իմ ընկերների դեմ ոստիկանների կեղծ ցուցմունքները: Ոստիկանները հասկացան, որ եթե դրդում են կեղծիքների, ապա իրենց ձեռքերն էլ ազատ են կատարելու ցանկացած արարք: Ու բարձրաստիճան ոստիկանների համար այլևս սովորական բան դարձավ, ասենք` 300 հազար դոլար կաշառք վերցնելը: Այնպես որ` ձուկը գլխից է հոտած: Ուստի ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը պետք է ավարտվեր Ալիկ Սարգսյանի հեռացմամբ: Մանավանդ որ` ինքը մինչ այդ էր պարտավոր հրաժարական ներկայացնել, քանի որ այստեղ այլևս սպայի պատվի խնդիր է: Ավելին` ոստիկանության պահակային ծառայության պետը դիմակով, ծառայողական զենքով ավազակային հարձակում է կատարում բանկի վրա, արդյունքում իր իսկ ենթական է ստիպված եղել գնդակահարել վերադասին: Այս դեպքից հետո էլ ոստիկանապետը պարտավոր էր հրաժարական տալ: Բայց նա էլի հրաժարական չտվեց, քանի որ արդեն կար օրինակը. խոսքը պաշտպանության նախարարի մասին է, որը ևս այսօր նույն վիճակում է: Եթե հրաժարականի գեթ մեկ դեպք ունենայինք, կատարված խայտառակությունների համար նրանց հեռացնեին աշխատանքից, ապա նման դեպքեր չէին կրկնվի: Այնպես որ` կատարվողը լիովին տեղավորվում է այսօրվա բռնապետության, ավազակապետության սահմաններում: Միայն ավազակապետի ոստիկանությունը կարող է այսպես վարվել: Եվ բնականաբար, բռնապետի ոստիկանապետը երբեք հրաժարական չի տա:


– Հովիկ Թամամյանը ժամանակին խոստովանել է, որ ինքն է ղեկավարել Ազատության հրապարակում մարտի 1-ին կատարված հայտնի դեպքերը: Նույն Թամամյանն էր 2003-2004թթ. ջարդուփշուր անում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները: Այսինքն` նա մշտապես ծառայել է ռեժիմին, հիմա ինչո՞ւ է ռեժիմը նրան ձերբակալում, չե՞ն վախենում, որ Թամամյանը մի օր էլ խոսի կատարածների մասին:


– Նրանք նախապես հաշվել են, որ Թամամյանը երբեք ավելորդ ցուցմունքներ չի տա: Ավելին` Թամամյանի համար միշտ կպահեն հոդվածներ, որոնցով նրան կարող են ցմահ ազատազրկման դատապարտել: Ուստի հիմա նա բանտախցում կմտածի` անդրադառնա՞լ այդ հարցերին և ցմահ ազատազրկման դատապարտվել, թե՞ չանդրադառնալ ու գլուխն ազատել 10 տարի նստելով: Ավելին` նա գիտի, որ հետո, երբ կրկին ձեռնտու լինի իշխանություններին, իրեն դուրս կհանեն: Ուստի, էլ ինչու հիմիկվանից խոսի մարտի 1-ի մասին: Մանավանդ որ` մարտի 1-ի սպանությունների մի մասը միայն Թամամյանը կարող է իմանալ, իսկ մյուս մասից տեղյակ չի լինի, քանի որ սպանությունը կատարողները եղել են եկած մարդիկ: Օրինակ` զինվորների սպանությունները և զինվորների վրա կրակելը. մեր ոստիկանները չեն եղել: Բայց դա առանձին խոսակցության թեմա է, և հիմա ես այդ մասին չեմ խոսի, որպեսզի ջուր չլցնեմ թուրքական մամուլի ջրաղացին:


Ինչևէ, ցավալի է, բայց փաստ, որ ոստիկանությունը վերջին երեք տարվա ընթացքում չի զբաղվում իր գործով: Նրանք սադրանքներ են հրահրում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ համակիրների նկատմամբ, դրանից առաջ էլ կեղծ ցուցմունքներ էին տալիս իմ ընկերների դեմ: Բացի այդ, ոստիկանների սոցիալական վիճակը ևս դեր է խաղում այստեղ: Ոստիկաններին բաց են թողել, որպեսզի ապրեն ժողովրդի հաշվին, իսկ դա կարող է լինել միայն կաշառքով:


– Բայց Սերժ Սարգսյանը խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին` հայտարարելով, թե սա չարիք է:


– Կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ հայտարարություններն ավարտվում են տեղամասային տեսուչի, քննիչի կամ բժշկի մակարդակով: Այլապես, նման հայտարարությունից հետո պետք է նա անմիջապես հեռացներ ոստիկանապետին ու դատախազին, և միայն այդ դեպքում ժողովուրդը կհավատար, որ նա քայլեր է կատարում: Մինչդեռ, բուրգի գլխին մնում են մարդիկ, որոնք օր օրի խորացնում են կոռուպցիան ոստիկանությունում: Թեև պետք է նկատի ունենալ, որ Սերժ Սարգսյանը գործազուրկ չի դարձնի Ալիկ Սարգսյանին, այլ ընդամենը նրան կվերցնի A կետից ու կտանի B կետը: Գիտե՞ք ինչու` որովհետև նրանք նույն լուծի մեջ են գտնվում: Ձեր մատնանշած վարկաբեկիչ նյութեր կրող մարդկանց հնարավոր չի միանգամից վերցնել ու դուրս շպրտել. այդ դեպքում արդեն նա կա՛մ կհրապարակի ունեցած փաստերը, կա՛մ ինֆորմացիայի արտահոսք թույլ կտա:


– Սերժ Սարգսյանը վերջերս ցույց է տալիս, որ ինքը տարբեր ոլորտներում փորձում է բարեփոխումներ անել: Վերջերս հանդիպում ունեցավ նաև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, մարզպետների հետ: Այդ քայլերն ինչպե՞ս կգնահատեք:

– ՍԴՀԿ-ն վերջերս հայտարարություն տարածեց` կոչ անելով դեմքով շրջվել դեպի գյուղացին, քանի որ նա ոչ թե անմխիթար վիճակում է, այլ կործանման է հասել: Իսկ Սերժ Սարգսյանն ընդամենն ասաց, որ պետք է գյուղեր գնալ: Մեր հայտարարության մեջ փաստել էինք, որ հողային օրենսդրության փոփոխություններից հետո տիրացել են գյուղացու` 80 հազար հեկտար պահուստային ֆոնդի հողերին: Սերժ Սարգսյանը, սակայն, որևէ բառ չասաց այդ մասին: Նույնկերպ մակերեսային մոտեցավ նաև ոստիկանությանը: Սերժ Սարգսյանը խոսում է գնաճից, որ այն պետք է զսպվի: Կապիտալիզմի պայմաններում գնաճը հրահանգներով չի զսպվում, այլ կան ուրիշ մեխանիզմներ: Ցանկանում է Սերժ Սարգսյանը զսպել գնաճը, թող կալանավորի օլիգարխներին. հաջորդ օրն իսկ կտեսնեք արդյունքները: Սերժ Սարգսյանը խոսում է ամեն ինչից` բացի իր շրջապատից: Ցանկանում է կոռուպցիայի դեմ պայքարել, թող պայքարի իր շրջապատից ազատվելու համար: Այս դեպքում արդեն կոռուպցիայի դեմ պայքարը կդառնա առարկայական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում