Friday, 17 05 2024
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»
Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ

Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Թիան Էրլունի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Թիան Էրլունին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեությունը նպաստավոր կլինի հայ-չինական ավանդական համագործակցության առավել խորացման և զարգացման համար: Պարոն Շարմազանովը կարևորել է միջխորհրդարանական կապերի սերտացումն ու զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որը պետք է արդյունավետ օգտագործվի:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հավատարիմ են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին և դրական է գնահատել Չինաստանի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումն այս հարցում:

Դեսպան Թիան Էրլունը, շեշտելով, որ տպավորված է հայ-չինական համագործակցության բարձր մակարդակով, պատրաստակամություն է հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ փոխադարձ համագործակցության նոր մակարդակ ապահովելու և միջպետական ու միջխորհրդարանական կապերն առավել զարգացնելու համար: Նա ընդգծել է, որ Չինաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսական, կրթական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը կարևորել են բարեկամ երկրների խորհրդարանների միջև փորձի փոխանակումը և փոխայցելությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում