Friday, 24 07 2026
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը

Համաժողովրդական շարժումը ՀՀԿ-ին ոչ մի տեղում չի՞ խանգարելու

Հայաստանում այսօր և հաջորդ շաբաթ տեղի են ունենում մի շարք համայնքների ՏԻՄ ընտրություններ, որոնցում նկատվում է հետաքրքրական մի իրողություն: Հայաստանում համաժողովրդական շարժում հռչակած ԲՀԿ-ն այդ ընտրություններում կարծես թե մտադիր չէ պայքարի մեջ մտնել: Սա, իհարկե, չի նշանակում, որ ԲՀԿ-ն կուլիսային աջակցություն չի ցուցաբերի որևէ մեկին, սակայն որպես քաղաքական միավոր, որը պայքարում է իշխանական մեծամասնության դեմ, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների այս փուլից կարծես թե հրաժարվել է:

Մի կողմից՝ այս ամենը տարօրինակ է, մյուս կողմից՝ միանգամայն օրինաչափ և տրամաբանական: Տարօրինակ է քաղաքականության տեսանկյունից, երբ, այսպես ասած, ընդդիմություն կամ այլընտրանք ներկայացող ուժը հրաժարվում է իշխանությունների հետ պայքարել ՏԻՄ տեղերի համար և թեկնածուներ չի առաջադրում ՀՀԿ-ի դեմ: Քաղաքական տրամաբանության տեսանկյունից սա այնքան էլ հասկանալի չէ: ՏԻՄ ընտրությունները ըստ էության քաղաքական գործընթացների հիմքն են: Ըստ որում, ԲՀԿ-ն ինքը խոստովանում է դա՝ հայտարարելով, որ մարզային շտաբներ է ձևավորում համաժողովրդական շարժման համար, քանի որ առանց տեղերում լուրջ աջակցության հնարավոր չէ պայքարել իշխանությունների դեմ: Իսկ ՏԻՄ մարմինները ըստ էության տեղերի աջակցության անփոխարինելի մեխանիզմներ են, որոնցից, սակայն, առնվազն այս փուլում ԲՀԿ-ն կարծես թե հրաժարվում է:

Սակայն երբ իրերը դիտարկում ենք հայաստանյան իրողությունների կտրվածքով, ապա այստեղ արդեն ամեն ինչ ընկնում է իր տեղը, հատկապես խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իմպիչմենտի պատմությունից հետո:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև կան պայմանավորվածություններ խաղի կանոնների և սահմանների շուրջ, և այդ պայմանավորվածությունների մեջ չէր տեղավորվում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, և, ամենայն հավանականությամբ, չի տեղավորվում նաև ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի դեմ թեկնածուներ առաջադրելու հարցը՝ առնվազն այն համայնքներում, որտեղ առաջիկայում տեղի են ունենալու այդ ընտրությունները:

ԲՀԿ-ն այս հարցում ՀՀԿ-ին չի խանգարում, ինչի դիմաց, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ից կստանա որևէ ֆորա առաջիկա զարգացումների համար, իսկ գուցե նաև հետագայում ՏԻՄ այլ համայնքների համար:

Հայաստանում ՏԻՄ ընտրությունները մշտապես անցել են հենց այս տրամաբանությամբ և ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածությունների ներքո, ինչի վկայությունը կարող են լինել այդ մակարդակում ընտրությունների մի քանի հայտնի դրվագներ, երբ մի տեղում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ պայքարել է՝ ինչպես Իջևանի քաղաքապետի ընտրություններում, իսկ մեկ այլ տեղում ԲՀԿ-ն քաշվել է մի կողմ և թույլ տվել ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակ այն ժամանակ դեռ ԲՀԿ-ի հետ ոչ գործընկեր ՀԱԿ-ի թեկնածուի նկատմամբ:

Այս տեսանկյունից ՏԻՄ ընտրությունները լիակատար կերպով արտացոլում են Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների բնույթը և հանում բոլոր հարցերն, այսպես կոչված, ներքաղաքական պայքարի վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ ՏԻՄ ընտրությունները հիանալի առիթ էին, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերին իրենց սկսած և որակած հուժկու շարժման դրսևորման և թեկուզ մեկ համայնքում թեկնածու առաջադրելու և հաղթանակի հասնելու համար, ինչը կլիներ, այսպես ասած, լրացուցիչ վստահության աղբյուր, ռեսուրս և խթան, առավել ևս, որ ոչ իշխանական ուժերը հայտարարում են համապետական մասշտաբների հարցում չշտապելու մասին: Այդ մասշտաբներում գլխավոր արգելակ է համարվում այն, որ ԲՀԿ-ն դեմ է կտրուկ գործողությունների և Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված նախաձեռնությունների:

Սակայն, ինչպես երևում է, ԲՀԿ-ն նույնիսկ գյուղապետերի կամ քաղաքապետերի մակարդակով որևէ գործողությունների դեմ է, ինչի պատճառը հենց այն է, որ Հայաստանում ներքաղաքական պայքար, որպես այդպիսին, չկա, և հետևաբար դիմակայությունը տնտեսական տրամաբանությամբ է ընթանում, քանի որ բոլոր կողմերն էլ պետությանը որպես բիզնես պրոյեկտի են մոտենում:

 

Լուսանկարը` armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում