41-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը բացահայտել է երջանիկ հարաբերություններ ունենալու գաղտնիքը: Այս մասին դերասանուհին անկեղծացել է Cosmopolitan պարբերականի հետ հարցազրույցում:
«Դուք պետք է գտնեք ձեզ նման որևէ մեկին: Այստեղ ամեն ինչ պետք է համընկնի` և՛ տեղը, և՛ ժամանակը: Եթե հարաբերությունների ամենասկզբում նկատեք, որ ձեր զուգընկերը չի ուզում այն, ինչ դուք, հարաբերությունները չեն ստացվի: Անմիջապես պարզ կդառնա, որ ձեր ճանապարհները տարբեր են»,- հայտարարել է Դիասը:
«Հարաբերություններում տարիքը դեր չունի, կարևորը, որպեսզի դուք միանման նայեք կյանքին և միևնույն բանը ցանկանաք»,- ասել է դերասանուհին:

















































