Իրանի խորհրդարանը աջակցում է երկրում նոր ատոմային էլեկտարկայանների կառուցման կառավարության նախագծին: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին ասվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին օրենսդիրների կողմից ուղարկած նամակում:
Ինչպես նշում է գործակալությունը, փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանի 290 պատգամավորներից 201-ը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ երկրի օրենսդիր մարմինը կաջակցի կառավարության ֆինանսավորման ծրագրին, որն անհրաժեշտ է Բուշեհր ատմակայանի երկու նոր ատոմային էներգաբլոկերի կառուցման և հետագայում ռեակտորների թիվը մինչև 4-ի հասցնելու համար:
Իրանում ատոմային նոր էներգտիկական օբեկտների կառուցման համաձայնագրերի փաթեթը ստորագրվել է այս տարվա նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի միջև: Համաձայնագիրը նաև նախատեսում է ևս 4 ատոմային էնեգոբլոկների կառուցումը Իրանի այլ հատվածներում:









































