Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին երկրի զինված ուժերին կոչ է արել մշտապես բարձրացնել պատրաստականությունը ռազմավարական ծրագրավորման հիման վրա: Այս մասին Խամենեին ասել է կիրակի` Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Fars News-ը:
«Զինված ուժերը պետք է բարձրացնեն իրենց պատրաստականությունը` անկախ քաղաքական հաշվարկներից»,- ասել է նա:
Խամենեիի խոսքերով` ռազմածովային նավատորմը պետք է բարձրացնի իր պատրաստականությունը երկրի ազգային անվտանգությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:








































