Friday, 10 07 2026
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Ադրբեջանը փորձում է տապալել բանակցային գործընթացը. Էդվարդ Նալբանդյանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Նոյեմբերի 29-30-ը Դակարում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էր կազմակերպության 80 անդամ՝ ասոցացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացրել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Գագաթաժողովը հաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի միաձայն որոշումը՝ հավանություն տալ հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհուրդը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ առաջարկին։

Գագաթաժողովին ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով անդրադարձավ ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի ակտիվ դերակատարությանը, ՖՄԿ գործունեությանը, կազմակերպության օրակարգային հարցերին, միջազգային հանրության առջև ծառացած հրատապ խնդիրներին։

Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի պետությունների ղեկավարներին ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի սադրիչ քայլերի հետևանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես ասաց.

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով:

Վերջին երեք ամիսների ընթացքում եռանախագահ երկրները՝ Ռուսաստանի նախագահը՝ Սոչիում, ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյուպորտում, Ֆրանսիայի նախագահը՝ Փարիզում, նախաձեռնեցին գագաթաժողովներ` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ` առաջին հերթին լարվածության նվազեցման և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց։ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքը, գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ տարհանելու զոհված օդաչուների մարմինները՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համապատասխան կոչը։ Այդ պայմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ՝ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները։

Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը՝ միջազգային հանրության հետ, շարունակելու է համատեղ ջանքերն` ուղղված Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այսպիսին է հանձնառությունը, որ կցանկանայի այստեղ վերահաստատել:

Ներկայիս իրավիճակը պահանջում է կրկին ամրագրել մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ անել՝ ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից, և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության տևական կարգավորման հիմք»:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության անդամ երկրներին՝ ցուցաբերած վստահության՝ 2015թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդն անցկացնելու որոշման համար, և վստահեցրեց, որ կարվի ամեն ինչ՝ Երևանում համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում