2015 թ. Մոսկվայում բոլոր միգրանտներն աշխատանքի տեղավորվելու համար պարտավոր կլինեն կամավոր բժշկական ապահովագրության ապահովագիր ձեռք բերել, հայտնում է «Իզվեստիա»-ն: Տնտեսական քաղաքականության դեպարտամենտի մամլո ծառայությունում պատմել են, որ այն տարեկան կարժենա 5 400 ռուբլի:
Աղբյուրները Մոսկվայի քաղաքապետարանում «Իզվեստիա»-ին հայտնել են, որ կամավոր բժշկական ապահովագրության ապահովագիր գնելով՝ միգրանտները կկարողանան հաճախել «մասնագետների խորհրդատվական-ախտորոշիչ ընդունելությունների» պոլիկլինիկաներում, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ, էլեկտրասրտագրություն անել, արյան հետազոտություն անցնել, այցելել վնասվածքաբանի, ատամի սուր ցավի դեպքում բուժվել ատամնաբույժի մոտ, և եթե անհրաժեշտ է՝ հիվանդության դեպքում ազատ օրեր վերցնել:
Այժմ միգրանտները կարող են անվճար շտապօգնություն կանչել, ստացիոնարներում օգնություն ստանալ:








































