Google ամերիկյան կորպորացիան TASS գործակալության խնդրանքով չի մեկնաբանել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայտարարությունը՝ Պետդեպի հետ ընկերության հնարավոր համագործակցության մասին: Այդ գաղտնազերծումների մասին պատմվում է դեկտեմբերի 1-ին թողարկվելիք գրքում, որը կրում է «Երբ Google-ը հանդիպեց Wikileaks-ին» վերնագիրը:
Իսպանական Publico.es-ի հաղորդմամբ՝ Ասանժը նման եզրակացության է եկել Google-ի նախագահ Էրիկ Շմիդտի և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ 2011-ի հունիսին ունեցած հանդիպումից հետո: Գրքում նա մանրամասն շարադրել է զրույցի բովանդակությունը, որն էլ նրա մեջ կասկածներ է առաջացրել:
Google-ում բազմիցս վստահեցրել են, որ ընկերությունը լրջորեն հոգ է տանում իր օգտատերերի տվյալների անվտանգության մասին և իր բազայի տվյալները կառավարության համար գաղտնազերծում է միայն օրենքին համապատասխան:







































