Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Սուրեն Խաչատրյան՝ «ՀՀԿ-ում կան դավաճաններ, բայց անունները չգիտեմ». մամուլ

Այնուամենայնիվ, ո՞ւմ եք համարում այլընտրանք Սերժ Սարգսյանին: «Սերժ Սարգսյանն այդպիսի այլընտրանքային խնդիր չունի: Ես Ձեզ ասեմ, որ ժողովուրդը նրան, իսկապես, սիրում է: Երբ նախագահը հասանելի է երկրում ապրող ցանկացած քաղաքացու համար, ուրեմն, բնականաբար, այդ նախագահին սիրում են»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ում է համարում Ս. Սարգսյանին այլընտրանքային թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում:

Ս. Խաչատրյանն ասել է նաև, որ ամբողջությամբ լսել է Ս. Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում և կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին նա առաջնորդվելու է հենց այդ ելույթով: «Նա արժևորեց մեր պետության առաջին օրից սկսած մինչև այսօր: Եվ արժևորեց առաջին և երկրորդ նախագահներին: Տեսեք՝ ինչքան մեծ մարդ է, որ և՛ նրան, և՛ նրան արժևորեց»: Այդ նույն ելույթում Ս. Սարգսյանը խոսել էր նաև երկրում առկա արատավոր երևույթների, այլանդակությունների, արկածախնդիրների ու տգետների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Թերթի թղթակիցը Սուրեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա տեսնում է տգետներ նաև սեփական կուսակցության՝ ՀՀԿ-ի շարքերում, ինչին ի պատասխան՝ Սյունիքի մարզպետն ասել է. «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն… երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը, դա, ինքնըստինքյան, տգիտություն է: Երբ որ Հանրապետական կուսակցության տոմս է վերցրել, դիմում է գրել ընդունվել, և այդ մարդը նպատակային է վերցրել այդ տոմսը, և խնդիր է ունեցել Հանրապետական դառնա, որպեսզի ինչ-որ բանի հասնի, և երբ որ չի հասնում, նա արդեն դավաճանում է: Նա դառնում է դավաճան, չէ՞: Սերժ Սարգսյանի խոսքը հիմնականում նաև դրանց էր վերաբերում»:

Դիտարկմանն էլ՝ այսինքն՝ ՀՀԿ-ի շարքերում դավաճաններ կա՞ն, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Դե ո՞նց կարող է՝ չլինեն»: Նա, սակայն, հրաժարվել է նշել դավաճանների անունները՝ ասելով. «Որ իմանային՝ կուսակցությունից կհեռացնեին: Եթե կոնկրետ իմանամ՝ անունները կտամ, հավատացեք»:

Ի դեպ, վերջերս պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացած Սուրեն Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը պատմաբան չէ: Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն համարո՞ւմ է գիտության մարդ, Սյունիքի մարզպետն ասել է. «Ամեն մարդու պարտքն է՝ լավ իմանալ իր պատմությունը: Ես չեմ ասում, թե պատմաբան եմ, պատմության խոշոր գիտակ եմ, բայց ընդամենը փորձում եմ իմ տարածաշրջանի, իմ ազգի պատմությունը լավ իմանալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում